Հյուսիսային Օսիայի «Վերին Լարս» անցակետով անցնող Ռազմա-վրացական ճանապարհի երթևեկության սահմանափակման պատճառով մի քանի հարյուր միավոր բեռնատար տրանսպորտ է խցանվել։ Այս մասին Интерфакс-ի փոխանցմամբ՝ հայտնել է Հանրապետության փոխվարչապետ Իրբեկ Տոմաևը:
«Վերին Լարսի անցակետով երթևեկությանը սպասող բեռնատար ավտոտրանսպորտի կուտակումները ճանապարհներին կազմում են 615 միավոր։ Տոնական և հանգստյան օրերին անցակետով երկու ուղղություններով պետական սահմանի հատումն իրականացրել է 24 հազար 680 միավոր ավտոտրանսպորտ և 65 հազար 840 մարդ», – ասել է Տոմաևը երկուշաբթի օրը Հանրապետության կառավարությունում կայացած ապարատային խորհրդակցության ժամանակ:
Նա հավելել է, որ այս պահին Ռազմավիրական ճանապարհի հատվածով անցումը փակ է ծանրաքաշ մեքենաների համար:
Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչության տեղեկատվության համաձայն, Վլադիկավկազից Լարս բնակավայրի Ռազմա-վրացական ճանապարհով Ռուսաստանից ելքի ուղղությամբ ծանր բեռնատարների երթևեկության սահմանափակումները սահմանվել են հունվարի 8-ին՝ Վրաստանի տարածքում եղանակի վատթարացման պատճառով և գործում են մինչև հատուկ կարգադրություն:
Ռազմավիրական ճանապարհը ներկայումս միակ ցամաքային ճանապարհն է, որը Ռուսաստանի հետ կապում է ոչ միայն Վրաստանը, այլև Հայաստանը։