• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
06 Հունիս 2026 05:13
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Եռաբլուրում տեղի ունեցածը բարոյական հսկայական հարված էր․ իրավապաշտպան

Իրավունք, Կարծիք, Հայաստան, Հասարակություն, Հարցազրույց,
22 Սեպտեմբեր 2022 16:44
ShareShareShare
Եռաբլուրում տեղի ունեցածը բարոյական հսկայական հարված էր․ իրավապաշտպան
telegram

Սևազգեստ մայրերի նկատմամբ բռնությանը, վիրավորանքը, արժանապատվությունը խոցող ցանկացած արտահայտություն արդեն իսկ անընդունելի է։ Armenia Today-ի հետ զրույցում, անդրադառնալով Եռաբլուրում երեկ տեղի ունեցածին, երբ բերման էին ենթարկվել, նաև բռնության ենթարկվել զոհված զինծառայողների ծնողները։

«‎Երեկ Անկախության օրն էր։ Այն կերտվել է այն անձանցով, ովքեր հանուն երկրի իրենց կյանքով են պահել ու շարունակում են պահել անկախությունը, ինքնիշխանությունը։ Անկախության օրը Եռաբլուրում էին այն ծնողները, որոնք իրենց զավակներին տվել են երկրին։ Ու նմանատիպ վարքը, նման բռնությունը, որն ցուցադրաբար արվեց Եռաբլուրում, առհասարակ անընդունելի է։ Առաջին հերթին կդիտարկեմ նախ բարոկայականության չափանիշների համատեքստում, որովհետև իրավական տեսանկյունից ամեն ինչ իր գնահատականը ու համապատասխան քրեական հոդվածն ունի, մասնավորապես՝ ուժի կիրառման, մարդկանց ապօրինի բերման ենթարկելու տեսանկյունից։ Բայց այն տեսարանը, որն ամբողջ հանրությունը տեսավ Եռաբլուրում, բարոյական հսկայական հարված էր այս պահին սահմանային լարվածություն և բախումներ ունեցող ժողովրդի համար, որը պայքարում է իր իսկ ինքնիշխանության համար»‎,-ասաց իրավապաշտպանը։

Իսկ թե ինչ իրավական գործընթացներ պետք է հետևեր կամ պետք է հետևի տեղի ունեցածի առումով՝ Զառա Հովհաննիսյանը շեշտեց․ «‎Նախ մենք գիտենք, որ ոստիկանությունը գործիք է քաղաքական իշխանության ձեռքին։ Այսինքն, որևէ գործողություն, որը հրահանգավորված չէ և պատվիրակված չէ կառավարության կողմից, որի ներքո գործում է ոստիկանությունը, չի կատարվի։ Նման իրավական գործընթացներ կարող են լինել պատահական անցորդների նկատմամբ բռնության գործադրումների մասով, բայց որդեկորույս մայրերի, ծնողների նկատմամբ կիրառված բռնության մասով պետք է հրահանգավորված քաղաքական որոշում լինի։ Այդպես եղել է նաև նախկին իշխանությունների ժամանակ, երբ որդեկորույս մայրերը Բաղրամյան 26-ի առջև ցույցեր էին իրականացնում, պահանջում իրենց որդիների սպանության առթիվ հարուցված քրեական գործերի արդարացի քննություն ու բռնության էին ենթարկվում։ Իսկ հիմա դրան ականատես եղանք էլ ավելի ծանրացուցիչ պայմաններում՝ հենց որդիների շիրիմների կողքից բերման ենթարկելու տեսքով»‎։
Մեր զրուցակիցը շեշտեց, որ մի շարք կառույցներ հստակ անելիքներ ունեն։

«‎Առաջին հերթին խոսքն Ազգային ժողովի մասին է, որը պետք է բռնության վերաբերյալ գնահատականներ հնչեցնի, ինչը չտեսանք ու չլսեցինք։ Այս պահին ԱԺ-ում մարդիկ են, ովքեր անցել են փողոցային պայքարի միջով ու նախկինում ամպագոռգոռ հայտարարություններ են արել, դատապարտել են, բայց հիմա լռությամբ հետևում են, թե ինչպես է բռնության ենթարկվում երկրի ժողովուրդը։ Երկրորդը ոստիկանապետի գնահատակն է, որը արագ պետք է հնչեր ու նաև պետք է հավաստիացումներ տրվեին առ այն, որ այլևս որդեկորույս ծնողների նկատմամբ որևէ բռնի գործողություն չի իրականացվելու։ Մենք նման իրավիճակի ականատես ենք եղել ոչ միայն նախկինում, այլև 44-օրյա պատերազմից հետո, երբ անհետ կորածների հարազատները, որդեկորույս մայրերը և հայրերը գալիս, կանգնում էին կառավարության շենքի դիմաց ու այնտեղից դարձյալ բռնի գործողություների միջոցով բերման էին ենթարկվում։ Հիմա վերջին դեպքը ևս ապացուցում է այն փաստը, որ որևէ հարգանք չկա այն մարդկանց հանդեպ, որոնք վշտի մեջ են, որոնք զավակի կորուստ են ունեցել, ինչն ամենածանրն է»,-շեշտեց նա։

Իրավապաշտպանը նշեց նաև Դատախազության արձագանքի անհրաժեշտության մասին․ «Մենք ունենք նոր կին դատախազ, որի համար նախ ոչ թե իրավական, ոչ թե ի պաշտոնե, այլ բարոյական առումով մայրերի նկատմամբ նման գործողությունը պետք է անընդունելի լիներ։ Բացի այդ, Դատախազությունը շտապ պետք է նյութեր հավաքեր կամ առնվազն հայտարարեր, որ նյութեր են հավաքագրվում ու շտապ քրեական գործեր հարուցվեին։ Մենք նշված բոլոր գործողություններից որևէ մեկը չենք տեսնում, ինչը նշանակում է, որ կա հստակ քաղաքական որոշում, որը հնչել է կառավարությունից և մնացած բոլորը ենթարկվում են այդ որոշմանը»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում ոստիկանության գործողությունների հետ կապված՝ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է կատարվում: 

Հավելենք, որ սեպտեմբերի 21-ին, ժամը 06:00-ին մի խումբ զինծառայողների հարազատներ բերման էին ենթարկվել ոստիկանություն: Նրանք գիշերել էին Եռաբլուրույմ, որպեսզի առավոտյան խոչընդոտեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը պանթեոն: Սկսվել էր քաշքշուք ոստիկանների ու զոհերի հարազատների միջև, նրանց ուժով պոկել էին գերեզմաններից, որպեսզի Փաշինյանն այցելի պանթեոն: Եռաբլուրից բերման էին ենթարկվել երեք տասնյակից ավելի քաղաքացիներ, զոհված զինծառայողների ծնողներից մի քանիսը նաև մարմնական վնասվածքներ էին ստացել։ Զինծառայողների հարազատները լրագրողների հետ զրույցում ասել էին, որ չեն ցանկանում, որ վարչապետն առհասարակ այցելի իրենց որդիների շիրիմներին: «Եթե որևէ մեկը եկավ ծաղիկ դնելու իմ տղայի գերեզմանին, նշանակում է՝ պղծում է այն»,- ասել է ծնողներից մեկը: 

Աննա Բադալյան

telegram
Tags: ԵռաբլուրԶառա ՀովհաննիսյանԶոհված զինծառայողների ծնողներԻրավապաշտպան

Հարակից հրապարակումներ

ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 7 թեկնածուի գրանցում

ԿԸՀ-ն մերժել է «Ուժեղ Հայաստանի» գրանցումն անվավեր ճանաչելու մասին դիմումը

06 Հունիս 2026 00:48

«Հանրապետություն» կուսակցության լիազոր փաստաբանների և ներկայացուցիչների կողմից հունիսի 5-ին ԿԸՀ ներկայացված «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած...

«По примеру Беларуси»: Ашотян предложил организовать митинг для обращения к Трампу по освобождению армянских пленных из Баку

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է․ փաստաբան

05 Հունիս 2026 23:51

Կրթության և գիտության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է, լրագրողներին հայտնել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ «Խայտառակ...

Ծաղիկները սպասում են ընտրություններին

Ծաղիկները սպասում են ընտրություններին

05 Հունիս 2026 23:24

Ծաղկավաճառներն սպասում են ընտրությունների ավարտին։ Ասում են՝ վարկեր ունեն և հույս, որ հունիսի 7-ից հետո Հայաստանը կկարողանա լեզու գտնել արտաքին...

На бывшего мэра Еревана завели уголовное дело

Գագիկ Բեգլարյանը մեկ ամսով կալանավորվել է․ ՀԿԿ

05 Հունիս 2026 22:38

Երևանի նախկին քաղաքապետ և տրանսպորտի ու կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը մեկ ամսով կալանավորվել է, Armenia Today-ին հայտնել են Հակակոռուպցիոն...

Ուսուցիչներին սպառնացել են ազատել՝ ՔՊ-ի հանրահավաքին չմասնակցելու համար

Ուսուցիչներին սպառնացել են ազատել՝ ՔՊ-ի հանրահավաքին չմասնակցելու համար

05 Հունիս 2026 21:08

«Միասնության թևեր» կուսակցությունը հայտնել է, որ Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցի ուսուցիչներին վարչական շրջանից հանձնարարել են գնալ Հանրապետության...

ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին վրաերթի են ենթարկել․ Աղեկյան

Ոստիկանները ձերբակալել են ԲՀԿ քարոզարշավի մասնակիցներին վրաերթի ենթարկած վարորդին

05 Հունիս 2026 20:51

Համայնքային ոստիկանները վրաերթի ենթարկած վարորդին ձերբակալել են և ներկայացնում են Քննչական կոմիտե, Armenia Today-ին հայտնել են ՆԳՆ-ից։ Այսօր ավելի վաղ...

Load More
Xosum
  • Լուրեր
ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 7 թեկնածուի գրանցում

ԿԸՀ-ն մերժել է «Ուժեղ Հայաստանի» գրանցումն անվավեր ճանաչելու մասին դիմումը

06 Հունիս 2026 00:48
ԿԸՀ-ն հրապարակում է «Ուժեղ Հայաստանի» մասնակցության դիմումի որոշումը (ուղիղ)

ԿԸՀ-ն հրապարակում է «Ուժեղ Հայաստանի» մասնակցության դիմումի որոշումը (ուղիղ)

06 Հունիս 2026 00:30
«По примеру Беларуси»: Ашотян предложил организовать митинг для обращения к Трампу по освобождению армянских пленных из Баку

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է․ փաստաբան

05 Հունիս 2026 23:51
Вардеванян: гарантии равенства предвыборной кампании в Армении нарушены

Ունենք հավասարության սկզբունքի խաթարում. Վարդևանյան

05 Հունիս 2026 23:45
Ծաղիկները սպասում են ընտրություններին

Ծաղիկները սպասում են ընտրություններին

05 Հունիս 2026 23:24
СМИ сообщили о недовольстве в правящей партии поведением Пашиняна

Ժամերի ընթացքում ընտրակեղծարարները պիտի բանտում հայտնվեն. Փաշինյանը՝ իրավապահներին

05 Հունիս 2026 23:08
На бывшего мэра Еревана завели уголовное дело

Գագիկ Բեգլարյանը մեկ ամսով կալանավորվել է․ ՀԿԿ

05 Հունիս 2026 22:38
ԿԸՀ-ն քննում է «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու մասին դիմումը (ուղիղ)

ԿԸՀ-ն քննում է «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու մասին դիմումը (ուղիղ)

05 Հունիս 2026 22:31
Ուսուցիչներին սպառնացել են ազատել՝ ՔՊ-ի հանրահավաքին չմասնակցելու համար

Ուսուցիչներին սպառնացել են ազատել՝ ՔՊ-ի հանրահավաքին չմասնակցելու համար

05 Հունիս 2026 21:08
ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին վրաերթի են ենթարկել․ Աղեկյան

Ոստիկանները ձերբակալել են ԲՀԿ քարոզարշավի մասնակիցներին վրաերթի ենթարկած վարորդին

05 Հունիս 2026 20:51

Արցախի ԱԺ նախագահը կոչ է արել ընտրել աղետը կանգնեցնելուն ունակ ուժերին

05 Հունիս 2026 20:34
«Քաղաքացիական պայմանագրի» հանրահավաքը Հանրապետության հրապարակում (ուղիղ)

«Քաղաքացիական պայմանագրի» հանրահավաքը Հանրապետության հրապարակում (ուղիղ)

05 Հունիս 2026 20:01
ЦИК Армении аннулировала регистрацию семи кандидатов в депутаты

ԿԸՀ-ն այսօր կքննի «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու դիմումը

05 Հունիս 2026 19:13
«Республика» потребовала ЦИК снять «Сильную Армению» с выборов после призыва Пашиняна

«Հանրապետություն»-ը պահանջել է արգելել «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրություններին

05 Հունիս 2026 18:34

Թեհրանն ու Մասկատը վերահսկում են Հորմուզի նեղուցը. Իրանի դեսպան

05 Հունիս 2026 18:23
Եղիշե Մելիքյանի ասուլիսը՝ Հայաստան-Ղազախստան խաղից առաջ (ուղիղ)

Եղիշե Մելիքյանի ասուլիսը՝ Հայաստան-Ղազախստան խաղից առաջ (ուղիղ)

05 Հունիս 2026 17:53
Блок «Армения» проводит итоговую встречу с избирателями  (прямое включение)

«Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանդիպումն ընտրողների հետ

05 Հունիս 2026 17:48
Վարդան Ղուկասյանին վերագրվող քրվարույթ է նախաձեռնվել

Վարդան Ղուկասյանին վերագրվող քրվարույթ է նախաձեռնվել

05 Հունիս 2026 17:32
Տարադրամի փոխարժեքը հունիսի 1-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հունիսի 5-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

05 Հունիս 2026 17:07
«Войну можно было остановить в Физули»: Карапетян рассказал о беседе с Пашиняном

Չվախենաք ճնշումներից․ Կարապետյանի ուղերձը՝ պետական համակարգի աշխատակիցներին

05 Հունիս 2026 17:03
ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին վրաերթի են ենթարկել․ Աղեկյան

ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին վրաերթի են ենթարկել․ Աղեկյան

05 Հունիս 2026 16:44
ՀՀ-ում ԵՄ դեսպանը միացել է ատելության խոսքի և կալանքի կիրառման մտահոգություններին

ՀՀ-ում ԵՄ դեսպանը միացել է ատելության խոսքի և կալանքի կիրառման մտահոգություններին

05 Հունիս 2026 16:28
СК возбудил дело после нападения на сторонников «Сильной Армении» в Масисе

ՔԿ-ն հայտնել է Արծրուն Մարգարյանի սպանության բացահայտման մասին

05 Հունիս 2026 15:40
ՀՀ ՊԵԿ-ը բացահայտել է առանց լիցենզիայի առցանց խաղերի կազմակերպման խոշոր սխեմա

ՀՀ ՊԵԿ-ը բացահայտել է առանց լիցենզիայի առցանց խաղերի կազմակերպման խոշոր սխեմա

05 Հունիս 2026 14:53
Силовики задержали представителя «Сильной Армении»

«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչներ են ձերբակալվել և կալանավորվել

05 Հունիս 2026 14:31
Չենք թողնի վտանգեն Սյունիքը. Սամվել Կարապետյան

Չենք թողնի վտանգեն Սյունիքը. Սամվել Կարապետյան

05 Հունիս 2026 14:28
Оверчук назвал недостаточной помощь ЕС Армении в размере €50 млн

Օվերչուկը ԵՄ-ից ՀՀ-ին տրամադրված 50 միլիոն եվրոն անբավարար է գնահատել

05 Հունիս 2026 14:25
Իսրայելն Իրանի հետ պատերազմի ընթացքում գաղտնի ուժեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

Իսրայելն Իրանի հետ պատերազմի ընթացքում գաղտնի ուժեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

05 Հունիս 2026 14:24
Խուզարկություններ Armat Media-ում

Խուզարկություններ Armat Media-ում

05 Հունիս 2026 14:16
Ազովի ծովում ԱԹՍ-ների հարվածի հետևանքով մահացել է Ադրբեջանի 5 քաղաքացի

Ազովի ծովում ԱԹՍ-ների հարվածի հետևանքով մահացել է Ադրբեջանի 5 քաղաքացի

05 Հունիս 2026 13:50
ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 7 թեկնածուի գրանցում
Ընտրություններ՝ Հայաստանում

ԿԸՀ-ն մերժել է «Ուժեղ Հայաստանի» գրանցումն անվավեր ճանաչելու մասին դիմումը

06 Հունիս 2026 00:48

«Հանրապետություն» կուսակցության լիազոր փաստաբանների և ներկայացուցիչների կողմից հունիսի 5-ին ԿԸՀ ներկայացված «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած...

Read moreDetails
ԿԸՀ-ն հրապարակում է «Ուժեղ Հայաստանի» մասնակցության դիմումի որոշումը (ուղիղ)
Քաղաքականություն

ԿԸՀ-ն հրապարակում է «Ուժեղ Հայաստանի» մասնակցության դիմումի որոշումը (ուղիղ)

06 Հունիս 2026 00:30

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ