Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը կարծում է, որ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններում վերջին օրերին սրված իրավիճակը լուծվել է Ռուսաստանի շնորհիվ:
«Այժմ Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածությունը փոքր-ինչ նվազել է, քանի որ Ռուսաստանը հանդես է եկել որպես երաշխավոր»,-նշել է նա:
Հռոմի Պապը նաև համոզված է, որ երկխոսությունն անհրաժեշտ է և պետք է միշտ պահպանվի որպես փոխըմբռնման և խաղաղության ուղի: «Երկխոսության հնարավորությունը պետք է տալ բոլորին, քանի որ միշտ կա հնարավորություն երկխոսության միջոցով ինչ-որ բան փոխելու, երկխոսության մեջ կարելի է այլ տեսակետ ներկայացնել», – ասել է քահանայապետը: – «…» Նրան պետք է տանել, ձեռք մեկնելով և ընդառաջ քայլ անելով, այլապես մենք կփակենք դեպի խաղաղություն տանող վերջին դուռը»։
Ավելի վաղ Ֆրանցիսկոսը ցանկություն էր հայտնել հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ղազախստանում համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների 7-րդ համագումարի շրջանակներում Հռոմի Պապը շփվել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու պատվիրակության հետ, որը գլխավորում էր Մոսկվայի Պատրիարքարանի արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահ Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Անտոնին: Նա հայտնել է, որ շփումը կայացել է քահանայապետի նախաձեռնությամբ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Գերատեսչությունը հայտնել է, որ հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ: ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմը 105 զոհ ունի:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին: Այս մասին գրում է Առաջին ալիքը, որին լուրը փոխանցել են ՀՀ կառավարությունից: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ստացել են ՀՀ դիմումը և ռուսական միջնորդությամբ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Սեպտեմբերի 15-ին «Հանրային» հ/ը-ի հետ զրույցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ միջազգային հանրության ճնշման արդյունքում ադրբեջանական հնարավոր է եղել հասնել հրադադարի ռեժիմի։