• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
05 Հունիս 2026 14:57
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Պետական բյուջեից շուրջ 560 միլիոն ՀՀ դրամ գումար հափշտակելու փորձ է արվել. ՊԵԿ

Հասարակություն,
24 Օգոստոս 2022 11:01
ShareShareShare
Պետական բյուջեից շուրջ 560 միլիոն ՀՀ դրամ գումար հափշտակելու փորձ է արվել. ՊԵԿ
telegram

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում բացահայտվել է պետական բյուջեից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու հանցավոր մեխանիզմ։ Այս մասին հայտնում է ՊԵԿ-ը։

Մասնավորապես, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունից ՊԵԿ քննչական վարչություն հաղորդում էր ստացվել, որ ավտոմոբիլային տրանսպորտի միջմարզային բեռնափոխադրումների գործունեություն իրականացրած ՍՊ ընկերության անունից 2022 թ. հունիսի 30-ին հարկային մարմին են ներկայացվել կեղծ տվյալներ պարունակող եկամտային հարկի և սոցիալական վճարի ճշտված հաշվարկներ, որոնցով նվազեցվել են ընկերության կողմից նախկինում ճշգրիտ հաշվարկված և պետական բյուջե վճարված եկամտային հարկի գումարները: Արդյունքում՝ առանձնապես խոշոր չափերով՝ 63 միլիոն ՀՀ դրամ եկամտային հարկի գումարները համարվել են ավել վճարված և վերադարձվել են հարկերի միասնական հաշվին։

Գերատեսչությունից հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության ընթացքում տեղեկություններ են ստացվել, որ 2022 թ. հունիսի 11-ից հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում նույն եղանակով հարկային մարմին են ներկայացվել 4 այլ կազմակերպությունների՝ կեղծ տվյալներ պարունակող եկամտային հարկի և սոցիալական վճարի ճշտված հաշվարկներ, ինչի արդյունքում այդ ընկերությունների կողմից նախկինում ճշգրիտ հաշվարկված և պետական բյուջե վճարված՝ ընդհանուր առմամբ 495 միլիոն ՀՀ դրամ եկամտային հարկի գումարները համարվել են ավել վճարված և վերադարձվել են հարկերի միասնական հաշվին։

Պարզվել է, որ նշված կազմակերպությունների կեղծ տվյալներով հարկային հաշվարկները չեն ներկայացվել դրանց իրական շահառուների կողմից, այլ ընկերությունների միջոցով պետական բյուջեից առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 560 միլիոն ՀՀ դրամի հափշտակությունը նախապես պլանավորված մեխանիզմով կազմակերպել են ՀՀ քաղաքացիներ Հ․Ք․-ն և Գ․Ն-ն։

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Հ․Ք․-ն և Գ․Ն-ն, իրենց հանցավոր մտադրություններն անխոչընդոտ իրագործելու և հանցագործությունը քողարկելու նպատակով, մինչև պետական բյուջեից գումարներ հափշտակելը՝ 2022 թվականի հունիս ամսին առանց իրական ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու մտադրության հիմնադրել են 9 ընկերություն, ինչպես նաև այդ ընկերությունների և իրենց անվամբ ՀՀ-ում գործող տարբեր առևտրային բանկերում բացել են 23 բանկային հաշվեհամար։

Այնուհետև, Հ․Ք․-ն և Գ․Ն-ն, նշված 5 կազմակերպությունների հարկային հաշվարկների ընդունման էլեկտրոնային համակարգ մուտք գործելու հասանելիություն ստանալու նպատակով, կեղծել են կնիքներ, լիազորագրեր, դիմումներ, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի քաղվածքներ, ու կազմված կեղծ փաստաթղթերը ներկայացնելով ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստր և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման վարչություն՝ գրանցվել են որպես կազմակերպությունների տնօրեն և էլեկտրոնային համակարգի առցանց լիազոր, որի հիման վրա հարկային մարմնից ստացել են էլեկտրոնային համակարգ մուտք գործելու ծածկագրեր և գաղտնաբառեր։

Վերջիններս, օգտագործելով խաբեության եղանակով ստացված ծածկագրերը ու գաղտնաբառերը, մուտք են գործել այդ 5 կազմակերպությունների հարկային հաշվարկների ընդունման էլեկտրոնային համակարգ և հարկային մարմին ներկայացրել ընկերությունների կեղծ տվյալներ պարունակող եկամտային հարկի և սոցիալական վճարի ճշտված հաշվարկներ, որոնցով նվազեցրել են ընկերությունների կողմից նախկինում ճշգրիտ հաշվարկված և պետական բյուջե վճարված եկամտային հարկի գումարները: Արդյունքում եկամտային հարկի գումարները համարվել են որպես ավել վճարված և պետական բյուջեից վերադարձվել հարկերի միասնական հաշվին։

Վերադարձվող գումարների մեծությամբ պայմանավորված՝ հարկային հսկողությունից խուսափելու և հարկային ծառայողների տեսադաշտում չհայտնվելու նպատակով նշված անձինք հարկային մարմին են ներկայացրել 167 դիմում՝ եկամտային հարկի գումարները մաս-մաս հարկերի միասնական հաշվից իրենց կողմից բացված հաշվեհամարներին վերադարձնելու մասին, որոնց հիման վրա գումարները փոխանցվել են այդ հաշվեհամարներին։

Այնուհետև Հ․Ք․-ն և Գ․Ն․-ն հափշտակված գումարների հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով դրամական միջոցները բազմաթիվ գործարքներով շրջանառել են իրենց, այդ թվում՝ նոր հիմնադրված ընկերությունների բանկային հաշիվներով և էլեկտրոնային դրամապանակներով ու կանխիկացնելով՝ տնօրինել: Իսկ պետական բյուջեից հափշտակված գումարի մյուս մասը հնարավորություն չեն ունեցել տնօրինել՝ վարույթն իրականցնող մարմնի կողմից անհապաղ կիրառված արգելադրման պատճառով:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Հ.Ք-ի և Գ.Ն-ի նկատմամբ որոշումներ են կայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:

Պետական եկամուտների կոմիտեի քննչական, հետաքննության և օպերատիվ հետախուզության, մաքսանենգության դեմ պայքարի վարչությունների ու Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի աշխատակիցների համատեղ և համակարգված գործողությունների արդյունքում Հ.Ք-ն և Գ.Ն-ն հայտնաբերվել են, ձերբակալվել ու ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին: Վերջիններիս՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով ներկայացվել են մեղադրանքներ, և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

ՊԵԿ քննչական վարչությունում կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև առ այն, որ հիշյալ անձինք նախապես մշակված բանկային փոխանցումների սխեմաների կիրառման արդյունքում, թաքցնելով և խեղաթյուրելով հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի ծագումը և իրական բնույթը, պետական բյուջեից հափշտակված դրամական միջոցները ներկայացրել են որպես ձեռնարկատիրական գործունեության արդունք և առանց խոչընդոտների տնօրինել են դրանք: Այսպիսով, Հ.Ք-ի և Գ.Ն-ի գործողություններում առերևույթ առկա են նաև ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածով նախատեսված (փողերի լվացում) հանրորեն վտանգավոր արարքի հատկանիշները, որոնց նախաքննության ընթացքում կտրվեն համապատասխան իրավական գնահատականներ:

Քրեական վարույթով օպերատիվ-հետախուզական միջոցառումները և քննչական գործողությունները շարունակվում են և միջոցներ են ձեռնարկվում հանցավոր շղթայում ներգրավված հանցակիցներին, պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ։

telegram
Tags: շորթումՊԵԿպետական բյուջե

Հարակից հրապարակումներ

Դպրոցներում կգործեն երթևեկության և վարորդականի քննության ակումբներ

Դպրոցներում կգործեն երթևեկության և վարորդականի քննության ակումբներ

05 Հունիս 2026 12:21

Սեպտեմբերից սկսած՝ Հայաստանի հանրակրթական դպրոցներում ավագ դպրոցի աշակերտների համար կմեկնարկեն ճանապարհային անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստման ակումբներ՝ ըստ ցանկության, հայտարարել...

ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հունիսի 5-ին ՀՀ-ում հոսանքի պլանային ընդհատումների մասին

05 Հունիս 2026 08:20

Հունիսի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը, հայտնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական...

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 5-ին

05 Հունիս 2026 07:35

Հայաստանի առանձին շրջաններում հունիսի 5-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է ՆԳՆ փրկարար...

«Ուժեղ Հայաստան»-ը խոստանում է աղքատներին ազատել լույսի և ջրի վարձավճարներից

«Ուժեղ Հայաստան»-ը խոստանում է աղքատներին ազատել լույսի և ջրի վարձավճարներից

04 Հունիս 2026 23:40

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար, կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը նախընտրական բանավեճի ժամանակ ներկայացրել է քաղաքական ուժի...

ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հունիսի 4-ին ՀՀ-ում հոսանքի պլանային ընդհատումների մասին

04 Հունիս 2026 08:33

Հունիսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը, հայտնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական...

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 4-ին

04 Հունիս 2026 07:36

Հայաստանի առանձին շրջաններում հունիսի 4-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է ՆԳՆ փրկարար...

Load More
Xosum
  • Լուրեր
ՀՀ ՊԵԿ-ը բացահայտել է առանց լիցենզիայի առցանց խաղերի կազմակերպման խոշոր սխեմա

ՀՀ ՊԵԿ-ը բացահայտել է առանց լիցենզիայի առցանց խաղերի կազմակերպման խոշոր սխեմա

05 Հունիս 2026 14:53
Силовики задержали представителя «Сильной Армении»

«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչներ են ձերբակալվել և կալանավորվել

05 Հունիս 2026 14:31
Չենք թողնի վտանգեն Սյունիքը. Սամվել Կարապետյան

Չենք թողնի վտանգեն Սյունիքը. Սամվել Կարապետյան

05 Հունիս 2026 14:28
Оверчук назвал недостаточной помощь ЕС Армении в размере €50 млн

Օվերչուկը ԵՄ-ից ՀՀ-ին տրամադրված 50 միլիոն եվրոն անբավարար է գնահատել

05 Հունիս 2026 14:25
Իսրայելն Իրանի հետ պատերազմի ընթացքում գաղտնի ուժեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

Իսրայելն Իրանի հետ պատերազմի ընթացքում գաղտնի ուժեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

05 Հունիս 2026 14:24
Խուզարկություններ Armat Media-ում

Խուզարկություններ Armat Media-ում

05 Հունիս 2026 14:16
Ազովի ծովում ԱԹՍ-ների հարվածի հետևանքով մահացել է Ադրբեջանի 5 քաղաքացի

Ազովի ծովում ԱԹՍ-ների հարվածի հետևանքով մահացել է Ադրբեջանի 5 քաղաքացի

05 Հունիս 2026 13:50
Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին նոր մեղադրանք են առաջադրել

Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին նոր մեղադրանք են առաջադրել

05 Հունիս 2026 13:40
ԵՄ ընկերությունները կրճատում են իրենց ներկայությունը Կուբայում. ԶԼՄ

ԵՄ ընկերությունները կրճատում են իրենց ներկայությունը Կուբայում. ԶԼՄ

05 Հունիս 2026 12:57
Ճապոնիայի խորհրդարան է ներկայացվել սահմանադրական հանրաքվեի մասին օրինագիծ

Ճապոնիայի խորհրդարան է ներկայացվել սահմանադրական հանրաքվեի մասին օրինագիծ

05 Հունիս 2026 12:48
Արմեն Աշոտյանին տեղափոխել են Քննչական կոմիտե (ուղիղ)

Արմեն Աշոտյանին տեղափոխել են Քննչական կոմիտե (ուղիղ)

05 Հունիս 2026 12:46
Դպրոցներում կգործեն երթևեկության և վարորդականի քննության ակումբներ

Դպրոցներում կգործեն երթևեկության և վարորդականի քննության ակումբներ

05 Հունիս 2026 12:21
ԶԼՄ-ն հայտնել է «հիբրիդային հակազդման» մասին Լավրովի ու հայկական պատվիրակության զրույցի մասին

Հայաստանը կանգնած է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության փորձության առջև. Լավրով

05 Հունիս 2026 10:45
Աշոտյանին, Գագիկ Խաչատրյանին, նրա որդուն, Վիգեն Սարգսյանին ու ևս 3 անձի կձերբակալեն

Աշոտյանին, Գագիկ Խաչատրյանին, նրա որդուն, Վիգեն Սարգսյանին ու ևս 3 անձի կձերբակալեն

05 Հունիս 2026 10:29
Ընտրակաշառքի գործով ձերբակալվել է Արման Սահակյանը

Ընտրակաշառքի գործով ձերբակալվել է Արման Սահակյանը

05 Հունիս 2026 10:20
Царукян подал в суд на Пашиняна и потребовал 9 млн драмов за клевету

ԲՀԿ-ում ընտրողների թվի աճ են արձանագրել Ծառուկյան-Փաշինյան լեզվակռվից հետո. ԶԼՄ

05 Հունիս 2026 09:16
Հայաստանը կրկնում է Ուկրաինայի 2013-2014 թվականների փորձը. ՌԴ ԱԽ

Հայաստանը կրկնում է Ուկրաինայի 2013-2014 թվականների փորձը. ՌԴ ԱԽ

05 Հունիս 2026 08:41
ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հունիսի 5-ին ՀՀ-ում հոսանքի պլանային ընդհատումների մասին

05 Հունիս 2026 08:20
Коммерческий курс в банках Армении на 1 июня

Տարադրամի փոխարժեքը հունիսի 5-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

05 Հունիս 2026 08:16

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 5-ին

05 Հունիս 2026 07:35
Փաշինյանի կարծիքով՝ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան

Փաշինյանի կարծիքով՝ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան

05 Հունիս 2026 00:51
Շարունակվում է քաղաքական ուժերի առաջին համարների նախընտրական բանավեճը (ուղիղ)

Շարունակվում է քաղաքական ուժերի առաջին համարների նախընտրական բանավեճը (ուղիղ)

05 Հունիս 2026 00:35
«Ուժեղ Հայաստան»-ը խոստանում է աղքատներին ազատել լույսի և ջրի վարձավճարներից

«Ուժեղ Հայաստան»-ը խոստանում է աղքատներին ազատել լույսի և ջրի վարձավճարներից

04 Հունիս 2026 23:40
Մեզ այնպիսի Հայաստան է պետք, որտեղ Փաշինյանը թղթի վրա չի գրի՝ ով ինչքան է նստելու

Մեզ այնպիսի Հայաստան է պետք, որտեղ Փաշինյանը թղթի վրա չի գրի՝ ով ինչքան է նստելու

04 Հունիս 2026 22:51
Նախընտրական բանավեճ՝ քաղաքական ուժերի առաջին համարների միջև (ուղիղ)

Նախընտրական բանավեճ՝ քաղաքական ուժերի առաջին համարների միջև (ուղիղ)

04 Հունիս 2026 21:53
Լիբանանում իսրայելական հարձակումների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 3350-ը

Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 3526-ի

04 Հունիս 2026 21:35
Царукян обвинил власти во лжи о достижении мира и требованиях Азербайджана

Ծառուկյանն իշխանություններին մեղադրել է Ադրբեջանի պահանջները բավարարելու մեջ

04 Հունիս 2026 21:08
Չկա Նիկոլ, չկա պատերազմ, կա Հայաստան․ Քոչարյանը՝ Սևանում

Չկա Նիկոլ, չկա պատերազմ, կա Հայաստան․ Քոչարյանը՝ Սևանում

04 Հունիս 2026 20:26
Минобороны Армении сообщило о смерти военнослужащего в воинской части

ՊՆ-ն մեկնաբանել է ՀՀ ժամանողներին վարժական հավաքների ծանուցագրերի հանձնումը

04 Հունիս 2026 20:08
Կարող էին դեկտեմբերի 30-ին նման որոշում կայացնել, բայց հիմա են արել. Բագրատ Սրբազան

Կարող էին դեկտեմբերի 30-ին նման որոշում կայացնել, բայց հիմա են արել. Բագրատ Սրբազան

04 Հունիս 2026 19:22
ՀՀ ՊԵԿ-ը բացահայտել է առանց լիցենզիայի առցանց խաղերի կազմակերպման խոշոր սխեմա
Իրավունք

ՀՀ ՊԵԿ-ը բացահայտել է առանց լիցենզիայի առցանց խաղերի կազմակերպման խոշոր սխեմա

05 Հունիս 2026 14:53

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) բացահայտել է առանց համապատասխան լիցենզիաների առցանց խաղերի կազմակերպման սխեմա, որի հետևանքով պետությանը պատճառված նախնական վնասը...

Read moreDetails
Силовики задержали представителя «Сильной Армении»
Իրավունք

«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչներ են ձերբակալվել և կալանավորվել

05 Հունիս 2026 14:31

«Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 ներկայացուցիչ է ձերբակալվել, որոնցից 2-ին կալանավորել են։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ նրանք անցնում են ենթադարյալ...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ