• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
02 Օգոստոս 2025 07:45
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

«Հիսուսով տնտեսություն չեն պահում», «Հատիսը պատվանդան չէ». ակտիվիստներն ակցիա են իրականացնում Հատիսի գագաթին

Հասարակություն,
16 Հուլիս 2022 19:44
ShareShareShare
telegram

Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականցրել Հատիս լեռան գագաթին։ Նրանք ցուցադրել են լեռան լանջին և գագաթին ընթացող շինաշխատանքները։ Նրանք «Հիսուսով տնտեսություն չեն պահում», «Հատիսը պատվանդան չէ» և այլ կարգախոսներով ցուցափաստառներ են պարզել։

«Այս ամբողջի համար մեղավոր է կառավարությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, որը ինչպես միշտ մոլորեցնում է հասարակությանը»,-նշել է ակտիվիստներից մեկը։

Նրանք նշում են, որ Հատիսի վրա շինաշխատանքները շարունակվում են, տեխնիկա է աշխատում, ներկա են գեոդեզիստներ, չափագրողներ։

Նրանք ցուցադրել են նաև հնավայր-ամրոցի մնացորդները։

Արշավականները նաև հայտարարություն են տարածել, որում, մասնավորապես, նշվում է.

Դե՛մ ենք Հատիսի սեփականաշնորհմանն ու ավերմանը

«Մենք՝ մի խումբ քաղաքացիներ, հուլիսի 16-ին բարձրացել ենք Հատիս լեռան գագաթ՝ մեր բողոքն արտահայտելու ընդդեմ Հիսուս Քրիստոնի արձանի կառուցմանը լեռան գագաթին։

– Հատիս լեռն ընդգրկված է ՀՀ բնության հուշարձանների ցանկում՝ համաձայն «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի N 967-Ն որոշման։

– Հատիսը լեռնագնացների սիրելի և ամենապահանջված լեռներից է։ Հատիսից է սկսվել շատ լեռնագնացների և արշավական խմբերի փորձառությունը։ Այս լեռը նաև ամենահաճախ այցելվողն է պարապլաներային սպորտի սիրահարների համար։ Լեռը շատ պահանջված է նաև զբոսաշրջիկների մոտ։ Կարևոր է, որպեսզի նման լեռները մնան լեռներ, չդառնան պատվանդան, իսկ վերելքն չիրականացվի մեքենաներով։ Բացի այս, նման չափի որևէ արձան ոչ միայն անդառնալի վնաս է հասցնելու Հատիսին, այլ նաև աղճատելու Հայկական լեռնաշխարհի արևելյան հատվածի լեռնային տեսարանները, որոնց օրինակներով այդքան հպարտանում ենք համացանցում։ Լեռան գագաթին կառուցապատումը հստակորեն դատապարտել են Հայաստանի ալպինիզմի ֆեդերացիան և Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիան bit.ly/3uRNXu5 և bit.ly/3o4nHZs

– Հատիսի գագաթին վերջին տարիներին հայտաբերվել է նաև բրոնզ-երկաթեդարյան ամրոց և օժանդակ շինություններ։ Հնագետները դեռ չեն հասցրել մանրակրկիտ ուսումնասիրել, իսկ պատկան մարմինները՝ գրանցել հուշարձանների ցանկում, բայց այն մասնակիորեն արդեն իսկ ավերված է։ Շինարարությունը ժամանակին կանգնացնելու դեպքում, հնագետներին հնարավորություն կտրվի շարունակել այս արժեքավոր հուշարձաների պեղումները։ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը հստակորեն դատապարտել է կառուցապատումն ու հղում է արել նաև օրենքներին՝ bit.ly/3yGMSX6

– Հիսուս Քրիստոնի արձանի կառուցումը անընդունելի է համարում անգամ Հայ առաքելական եկեղեցին։ Քրիստոսի արձանը «հակասում է Եկեղեցու ավանդույթին, ազգային-եկեղեցական մշակույթին, եկեղեցաբանական և աստվածաբանական սկզբունքներին, Հայ Եկեղեցու դարավոր պատկերագրական և պաշտամունքային ավանդույթին»՝ bit.ly/3uU8UVc

– Կառուցապատումը պահանջել է դադարեցնել նաև ԿԳՄՍ նախարարություն՝ հղում անելով շուրջ 20՝ տարբեր դարաշրջաններով թվագրվող հուշարձանների պահպանմանն ու նախագծի պատշաճ ուսումնասիրության անհրաժեշտությանը՝ bit.ly/3PsDxsA

– Կառուցապատման դադարեցումը պահանջել ու դրա դադարեցման մասին է հայտնել նաև Շրջակա միջավայրի նախարարությունը՝ նույնպես հղում անելով ՀՀ բնության հուշարձանների ցանկին և նախագծի պատշաճ ուսումնասիրության անհրաժեշտությանը՝ bit.ly/3aKXsEn
Այսպիսով, բնության հուշարձանների ցանկում ընդգրկված լեռան վրա իրականացվում է անօրինական կառուցապատում։ Ավելին, նախագիծը, որին դեմ են հանդես եկել 2 նախարարություն, լեռան հետ անմիջականորեն առնչվող մի քանի մասնագիտական համայնք, բանավոր հավանության է արժանացել մեկ այլ նախարարության և ՀՀ վարչապետի կողմից։ Այս համայնքների և պարզվում է՝ նաև նախարարությունների կարծիքը հաշվի չի առնվել, հանրային լսումներ չեն անցկացվել, հաշվի չի առնվել նաև շրջակա բնակավայրերի բնակիչների կարծիքը։

Տեղեկացնում ենք, որ շինարարությունը մեծ թափով ընթանում է նաև այս պահին, երբեք չի դադարեցրել՝ չնայած Շրջակա միջավայրի նախարարության հայտարարությանը։

Այս գործընթացի մեջ տեսնում ենք հանրային շահի և օրենքների կոպտագույն խախտումներ, որոնք իրավապահների կողմից քննվելու փոխարեն՝ հավանության են արժանանում ամենաբարձր մակարդակով։ Այս ամբողջ նախագիծը համարում ենք մեկ մարդու քմահաճույք և դատապարտում նման քմահաճույքներին տուրք տալը։

Պահանջում ենք անմիջապես դադարեցնել շինարարությունը, վերանայել հողերի հապճեպ և կասկածելի գնով օտարումը և պետությանը հասցված վնասի ուսումնասիրություն իրականացնել։ Հետագա նման նախագծերը օրենքին համապատասխեցնելուց բացի պետք է անցնեն շահակիր համայնքների հետ հանրային լսումների միջով։ Ամենաթողության ու հովանավորչության նման նախադեպ թույլ տալ չի՛ կարելի։
Հատիսը պե՛տք է մնա լեռ
Գագաթը՝ գագա՛թ»,-նշվում է հայտարարության մեջ։

telegram
Tags: Բողոքի ակցիաՀատիս լեռ

Առնչվող Նորություններ

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 10-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում օգոստոսի 2-ին

02 Օգոստոս 2025 07:33

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում օգոստոսի 2-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է...

Վերաքննիչ դատարանը Կարապետյանի տան խուզարկությունն անօրինական է ճանաչել, Կարմիր խաչը չի այցելի հայ գերիներին․ շաբաթվա լուրերն՝ Armenia Today-ից

Վերաքննիչ դատարանը Կարապետյանի տան խուզարկությունն անօրինական է ճանաչել, Կարմիր խաչը չի այցելի հայ գերիներին․ շաբաթվա լուրերն՝ Armenia Today-ից

01 Օգոստոս 2025 21:00

Հուլիսի 27-ից օգոստոսի 1-ը Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած գլխավոր նորությունների, իրադարձությունների ամփոփումը՝ Armenia Today-ի տեսանյութում։ ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը,...

Մայր Աթոռը դատապարտում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առնչությամբ ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումը

Մայր Աթոռը դատապարտում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առնչությամբ ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումը

01 Օգոստոս 2025 17:12

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է 2025թ. հուլիսի 30-ին Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առնչությամբ ՀՀ վերաքննիչ...

ՏԿԵ փոխնախարարն ու Իրանի դեսպանը քննարկել են տարանցիկ բեռնափոխադրումների ճանապարհային հարկերի զրոյացումը

ՏԿԵ փոխնախարարն ու Իրանի դեսպանը քննարկել են տարանցիկ բեռնափոխադրումների ճանապարհային հարկերի զրոյացումը

01 Օգոստոս 2025 11:36

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանն ու ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին քննարկել են տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային...

ArCa-ն մասնակի վերականգնել է աշխատանքը տեխնիկական խափանումներից հետո

Խափանման պատճառները կապ չունեն կիբեռհարձակումների կամ տեղեկատվական անվտանգության խախտումների հետ. Arca

01 Օգոստոս 2025 10:06

Arca վճարային համակարգում խափանման պատճառները կապ չունեն կիբեռհարձակումների կամ տեղեկատվական անվտանգության խախտումների հետ, ասված է ընկերության պարզաբանման մեջ: «Խափանումների որևէ...

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 10-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում օգոստոսի 1-ին

01 Օգոստոս 2025 07:42

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում օգոստոսի 1-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է...

Ավելին
  • Լուրեր
Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 10-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում օգոստոսի 2-ին

02 Օգոստոս 2025 07:33
Թրամփը Մասկի հետ վեճից հետո հանձնարարել է վերանայել SpaceX-ի հետ կնքված կառավարական պայմանագրերը

Թրամփը հայտնել է միջուկային երկու սուզանավերի տեղակայման մասին՝ Մեդվեդևի հետ հայտարարություններ փոխանակելուց հետո

02 Օգոստոս 2025 01:06
ՌԴ փոխվարչապետը մեկնաբանել է Մեղրիով անցնող ճանապարհի միջոցով Հայաստանի մասնակցությունը «Հյուսիս-Հարավ» նախագծին

Օվերչուկը հայտնել է Վերին Լարսի անցակետով Հայաստան հացահատիկ տեղափոխելու լրացուցիչ միջոցառումների մասին

02 Օգոստոս 2025 00:27
Քոչարյանը մեկնաբանել է իշխանությունների գործողությունները Կարապետյանի նկատմամբ և եկեղեցու դեմ արշավը

Քոչարյանը մեկնաբանել է իշխանությունների գործողությունները Կարապետյանի նկատմամբ և եկեղեցու դեմ արշավը

01 Օգոստոս 2025 23:47
Շուտով մեր արտաքին անվտանգությունը վերակառուցվելու է, իսկ արժանապատվությունը՝ վերականգնվելու․ Կարապետյանի ուղերձը

Շուտով մեր արտաքին անվտանգությունը վերակառուցվելու է, իսկ արժանապատվությունը՝ վերականգնվելու․ Կարապետյանի ուղերձը

01 Օգոստոս 2025 23:30
Նույն մոդելով, ինչպես քանդել է բանակը, քանդում է եկեղեցու հիմքերը․ Քոչարյանը՝ եկեղեցու դեմ արշավի մասին

Նույն մոդելով, ինչպես քանդել է բանակը, քանդում է եկեղեցու հիմքերը․ Քոչարյանը՝ եկեղեցու դեմ արշավի մասին

01 Օգոստոս 2025 23:16
Հարցի քննարկումը ՀՀ տարածքը վիճելի է դարձնում․ Քոչարյանը՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին

Հարցի քննարկումը ՀՀ տարածքը վիճելի է դարձնում․ Քոչարյանը՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին

01 Օգոստոս 2025 22:17
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը. (ուղիղ)

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը. (ուղիղ)

01 Օգոստոս 2025 21:39
Վերաքննիչ դատարանը Կարապետյանի տան խուզարկությունն անօրինական է ճանաչել, Կարմիր խաչը չի այցելի հայ գերիներին․ շաբաթվա լուրերն՝ Armenia Today-ից

Վերաքննիչ դատարանը Կարապետյանի տան խուզարկությունն անօրինական է ճանաչել, Կարմիր խաչը չի այցելի հայ գերիներին․ շաբաթվա լուրերն՝ Armenia Today-ից

01 Օգոստոս 2025 21:00
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն այցելել է Բաքվում պահվող բոլոր հայ անձանց

Ադրբեջանում ԿԽՄԿ գրասենյակը կփակվի սեպտեմբերի սկզբին

01 Օգոստոս 2025 20:08
ԶԼՄ-ն նշել է Փաշինյանի իմփիչմենթի շրջանակներում Հանրապետական ​​կուսակցության վարչապետի թեկնածուի անունը

Արմեն Աշոտյանի տնային կալանքը փոխարինվել է վարչական հսկողությամբ․ փաստաբան

01 Օգոստոս 2025 19:15
Ֆրանսիան օդային ճանապարհով մարդասիրական օգնություն է հասցրել Գազա

Ֆրանսիան օդային ճանապարհով մարդասիրական օգնություն է հասցրել Գազա

01 Օգոստոս 2025 18:49
Մոսկվան արձագանքել է Այվազովսկու հուշարձանի ոչնչացմանը

Ղրիմը պատրաստ է ընդունել Ստեփանակերտում ադրբեջանցիների կողմից ավերված Այվազովսկու հուշարձանը

01 Օգոստոս 2025 18:28
ՀՀ բուհերում թափուր տեղերն անցյալ տարվա համեմատ նվազել են շուրջ 5 անգամ․ ԿԳՄՍՆ

ՀՀ բուհերում թափուր տեղերն անցյալ տարվա համեմատ նվազել են շուրջ 5 անգամ․ ԿԳՄՍՆ

01 Օգոստոս 2025 18:17
Սարիկ Մինասյանը նշանակվել է ՀԷՑ-ի Շիրակի մարզի «Ղարս» մասնաճյուղի տնօրեն

Սարիկ Մինասյանը նշանակվել է ՀԷՑ-ի Շիրակի մարզի «Ղարս» մասնաճյուղի տնօրեն

01 Օգոստոս 2025 18:13
Մայր Աթոռը դատապարտում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առնչությամբ ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումը

Մայր Աթոռը դատապարտում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առնչությամբ ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումը

01 Օգոստոս 2025 17:12
Տարադրամի փոխարժեքը հոկտեմբերի 19-ին հայաստանյան բանկերում

Տարադրամի փոխարժեքն օգոստոսի 1-ին՝ ըստ ԿԲ տվյալների

01 Օգոստոս 2025 17:08
Ալբորայան դարձել է Հայոց ցեղասպանությունը ճանաչած իսպանական 43-րդ քաղաքը

Ալբորայան դարձել է Հայոց ցեղասպանությունը ճանաչած իսպանական 43-րդ քաղաքը

01 Օգոստոս 2025 16:25
Պուտինն ու Լուկաշենկոն հանդիպել են Վալաամ կղզում

Պուտինն ու Լուկաշենկոն հանդիպել են Վալաամ կղզում

01 Օգոստոս 2025 15:58
Պերմ-Ադլեր մարդատար գնացքը բախվել է  ջերմաքարշին. տուժել է 25 ուղևոր

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհի վթարից զոհ և վիրավորներ կան

01 Օգոստոս 2025 15:14
Լաչինի միջանցք այլևս գոյություն չունի, «Զանգեզուրի միջանցքը» չպետք է լինի բանակցությունների առարկա․ Օսկանյան

Լաչինի միջանցք այլևս գոյություն չունի, «Զանգեզուրի միջանցքը» չպետք է լինի բանակցությունների առարկա․ Օսկանյան

01 Օգոստոս 2025 14:56
Մարիա Գևորգյանը դարձել է երկու արագ և մեկ կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող

Մարիա Գևորգյանը դարձել է երկու արագ և մեկ կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող

01 Օգոստոս 2025 14:42
Մեղրիով ճանապարհի թեման Ադրբեջանի պահանջով դարձել է նոյեմբերի 9-ի հայտարարության կետ՝ Լաչինի միջանցքին սիմետրիա ստեղծելու համար․ Քոչարյան

Մեղրիով ճանապարհի թեման Ադրբեջանի պահանջով դարձել է նոյեմբերի 9-ի հայտարարության կետ՝ Լաչինի միջանցքին սիմետրիա ստեղծելու համար․ Քոչարյան

01 Օգոստոս 2025 14:03
Կամչատկայում 3 րոպեում 5,5 մագնիտուդով 2 երկրաշարժ է գրանցվել

Կամչատկայում 3 րոպեում 5,5 մագնիտուդով 2 երկրաշարժ է գրանցվել

01 Օգոստոս 2025 13:57
Երկրաշարժ՝ Գավառ քաղաքից 12 կմ հարավ

Թուրքիայի արևմուտքում տեղի է ունեցել իրար հաջորդող 4 երկրաշարժ

01 Օգոստոս 2025 13:56
Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը՝ շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը՝ շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

01 Օգոստոս 2025 13:27
Դատախազությունը ՊՊԳՎ նախկին պետից և փոխկապակցված անձանցից գույք բռնագանձելու միջնորդություն է ներկայացրել

Դատախազությունը ՊՊԳՎ նախկին պետից և փոխկապակցված անձանցից գույք բռնագանձելու միջնորդություն է ներկայացրել

01 Օգոստոս 2025 13:07
Կախա Կալաձեն արդեն երրորդ անգամ առաջադրվել է Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու

Կախա Կալաձեն արդեն երրորդ անգամ առաջադրվել է Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու

01 Օգոստոս 2025 12:17
Սամվել Կարապետյանը 2-րդ հայցադիմումն է ներկայացրել բլոգեր Ռոման Բաղդասարյանի դեմ

Սամվել Կարապետյանը 2-րդ հայցադիմումն է ներկայացրել բլոգեր Ռոման Բաղդասարյանի դեմ

01 Օգոստոս 2025 11:57
ՏԿԵ փոխնախարարն ու Իրանի դեսպանը քննարկել են տարանցիկ բեռնափոխադրումների ճանապարհային հարկերի զրոյացումը

ՏԿԵ փոխնախարարն ու Իրանի դեսպանը քննարկել են տարանցիկ բեռնափոխադրումների ճանապարհային հարկերի զրոյացումը

01 Օգոստոս 2025 11:36
Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 10-ին
Արցախ

Եղանակը Հայաստանում և Արցախում օգոստոսի 2-ին

02 Օգոստոս 2025 07:33

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում օգոստոսի 2-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է...

ԿարդալDetails
Թրամփը Մասկի հետ վեճից հետո հանձնարարել է վերանայել SpaceX-ի հետ կնքված կառավարական պայմանագրերը
Աշխարհում

Թրամփը հայտնել է միջուկային երկու սուզանավերի տեղակայման մասին՝ Մեդվեդևի հետ հայտարարություններ փոխանակելուց հետո

02 Օգոստոս 2025 01:06

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարգադրել է երկու միջուկային սուզանավեր տեղակայել «համապատասխան տարածաշրջաններում»՝ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ