«Ռոսավիացիան» կրկին երկարաձգել է թռիչքների սահմանափակումը դեպի Ռուսաստանի հարավի և կենտրոնի օդանավակայանները:
«Ռուսաստանի հարավային և կենտրոնական մասի 11 օդանավակայանների թռիչքների իրականացման սահմանափակումների ռեժիմը երկարաձգվել է մինչև հունիսի 30-ը»,- հայտնել է գերատեսչությունը:
Թռիչքների սահմանափակում է սահմանվել հետևյալ քաղաքների օդանավակայաններում՝ Անապա, Գելենջիկ, Կրասնոդար, Դոնի Ռոստով, Բելգորոդ, Բրյանսկ, Կուրսկ, Լիպեցկ, Վորոնեժ, Սիմֆերոպոլ և Էլիստա: