Վաղը ճանապարհներ չենք շրջափակելու, ունենք հատուկ ծրագիր։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Դիմադրության» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը։
«Վաղը կլինեն անհնազանդության ակցիաներ։ Հայաստանում միջազգային պատվիրակություններ կան, մեր ձայնը պետք է լսելի լինի նրանց։ Մեր ակցիաները կշարունակվեն մինչև 19։00-ն։ Այդ ժամից կրկին հրավիրում ենք հանրահավաքի»,-հայտարարեց Սաղաթելյանը։