Եվրահանձնաժողովը պլանավորում Է մայիսի 18-ին հաստատել էներգախնայողության պլանը՝ ռուսական գազի մատակարարումների հնարավոր կտրուկ դադարեցման դեպքում: Ինչպես հայտնում է Ria.ru-ն՝ այս մասին գրում է իսպանական El Pais թերթը:
ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն՝ իրադարձությունների նման զարգացման դեպքում արտակարգ միջոցառումները վերաբերելու են գրեթե ողջ Եվրամիությանը. երկրները, որոնք մատակարարման այլընտրանքային աղբյուրներ ունեն, պետք է վառելանյութով կիսվեն առավել տուժածների հետ: Բացի այդ, նշվում է, որ Բրյուսելը կպահանջի էներգիայի նորմավորում կիրառել արդյունաբերական հատվածում:
Ըստ ԶԼՄ-ների աղբյուրների՝ դա անհրաժեշտ է, որպեսզի այն ընկերությունները, որոնց պետություններում մատակարարումների դադարեցումն ավելի քիչ է անդրադառնալու, մրցակցային առավելություն չստանան նրանց նկատմամբ, ովքեր վնասներ են կրելու: