ՀՌՕ Էրեբունու ռուսական ավիացիոն ռազմաբազայի օդաչուները յուրացրել են լեռնանտառային տեղանքում ողջ մնալու դասընթացները։ Այս մասին հայտնում է ՀՌՕ մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ օդաչուները մշակել են կապի, ազդանշանների համակարգի միջոցներով տուժածների առաջին բուժօգնության, տարհանման և տեղափոխման հմտությունները և փրկարար օդանավերի համար տարհանման վայրերի մատնանշման եղանակները։
Անձնակազմներն ուսումնասիրել են նաև լեռնանտառային վայրերում տեղաշարժվելու, ձեռքի տակ եղած միջոցներով գիշերակացի վայրեր ստեղծելու, կրակ վառելու և սնունդ հայթայթելու ձևերը։
Վարժանքներին մասնակցել են Էրեբունու ավիաբազայի Մի-8ՄՏՎ-5 տրանսպորտա-մարտական, ԿԱ-52 հարվածային ուղղաթիռների և ՄիԳ-29 կործանիչների թռիչքային անձնակազմերը։