Երևանից Կիև այսօր նախատեսված թռիչքը չի կայանա։ Այն չեղարկվել է, քանի որ Կիևի օդային տարածքը փակ է։ Այս մասին Armenia Today-ին հայտնել է Հայաստանի Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի մամուլի հարցերով օգնական Լիլիթ Աղաբեկյանը:
Նրա փոխանցմամբ՝ դեպի ՌԴ Կրասնոդար և Դոնի Ռոստով նախատեսված չվերթներն ամենայն հավանականությամբ ևս կչեղարկվեն։
Իսկ «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ դեպի Սոչի և Մոսկվա քաղաքներ նախատեսված չվերթները կայացել են։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսներին ուղղված ուղերձում հայտարարել է, որ որոշել է հատուկ ռազմական գործողություն իրականացնել Դոնբասում։ Պուտինը նշել է, որ Ռուսաստանի ծրագրերը չեն ներառում Ուկրաինայի օկուպացիան, սակայն Մոսկվան կձգտի դրա ապառազմականացմանը։ Ավելի վաղ ՌԴ-ն ճանաչել էր Լուգանսկի և Դոնեցկի անկախությունը:
Հիշեցնենք նաև, որ երեկ ևս դեպի Կիև, Կրասնոդար, Դոնի Ռոստով նախատեսված չվերթները ևս չեն կայացել։