Կրեմլը վաղաժամ է համարում մեկնաբանել ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև օդային ռազմական գործողությունների հնարավոր դադարեցման շուրջ բանակցությունների մասին հաղորդագրությունները, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԲԿ-ն։
«Մենք չգիտենք՝ որքանով են հավաստի այդ հաղորդագրությունները կամ որտեղից են դրանք գալիս։ Դրանք թերթային հրապարակումներ են, ոչ ավելին։ Ուստի, այս փուլում վաղաժամ է որևէ բան մեկնաբանելը»,- պատասխանել է Պեսկովը։
Reuters-ն ավելի վաղ հայտնել էր տեղեկությունը՝ վկայակոչելով աղբյուրի։ Գործակալության տվյալներով՝ Կիևը և Վաշինգտոնը նախատեսում են այն ներկայացնել Ռուսաստանի իշխանություններին՝ որպես խաղաղ նախաձեռնությունների նոր փուլի մաս։


























