Հայաստանում հուլիսի 16-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։
Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։
Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երևանում ցերեկը կանխատեսվում է 32-34 աստիճան, երեկոյան՝ 21-23 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 22-26 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 21-25 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 28-31 աստիճան: Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 19-24 աստիճան։
Լոռու մարզում սպասվում է 24-28 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 26-30 աստիճանի, հովտային շրջաններում՝ 27-30 աստիճան:
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 21-25 աստիճան, նախալեռնային՝ 27-32 աստիճան։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 30-34 աստիճան, հովտային շրջաններում՝ 32-35 աստիճան։
Արմավիրում կեսօրին կդիտվի 32-35 աստիճան տաքություն։ Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 19-22 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 32-35 աստիճան։
Սյունիքի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 18-22, նախալեռնային շրջաններում 23-26 աստիճան, հովտային շրջաններում՝ 31-33 աստիճան։
Արցախում կանխատեսվում 28 աստիճան, հայտնում է Yandex.com-ը։





































