Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը հավակնում է Կոտայքի մարզպետի պաշտոնին, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթի տվյալներով՝ Կոտայքի ներկայիս մարզպետ Ահարոն Սահակյանը, ով ՔՊ ցուցակով պատգամավոր է ընտրվել, կտեղափոխվի խորհրդարան։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 11-ին հայտարարել էր, որ կառավարության կազմում էական փոփոխություններ չեն լինի։ ԶԼՄ-ներն այդ հայտարարությունից հետո գրել էին որոշ պաշտոնյաների հնարավոր պաշտոնանկությունների մասին, այդ թվում՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի և վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի։





































