Հայ դպրոցականները 5 մեդալ են նվաճել ֆիզիկայի 56-րդ միջազգային օլիմպիադայում, հայտնել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Ըստ հրապարակման՝ Հայաստանի դպրոցականների թիմը Կոլումբիայի Բուկարամանգա քաղաքում հուլիսի 4-12-ը կայացած օլիմպիադայում նվաճել է 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ։
Արծաթե մեդալների են արժանացել Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Գոռ Հովսեփյանը և ՀԱՊՀ ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Գառնիկ Գավալջյանը, բրոնզե մեդալների՝ նույն դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Էդգար Բաղմանյանը, ՀԱՊՀ ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Էմիլ Հարությունյանը և «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Սամվել Հարությունյանը։
Ֆիզիկայի 55-րդ միջազգային օլիմպիադային, որն անացկացվել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, Հայաստանի թիմն արժանացել էր 2 բրոնզե մեդալի և 2 գովասանագրի։





































