• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
06 Հուլիս 2026 16:35
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Իրավապահները խուզարկում են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատունը

Իրավունք, Քաղաքականություն,
06 Հուլիս 2026 09:56
ShareShareShare
«Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունն արդեն ունի վարչապետի 4 թեկնածու․ Ծառուկյան
telegram

Իրավապահ մարմինները խուզարկում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տունն ու նրան փոխկապակցված որոշ ձեռնարկություններ, հայտնել է կուսակցության անդամ Արման Աբովյանը։

Աբովյանը ուղիղ եթերով Ծառուկյանի՝ Առինջ գյուղում գտնվող առանձնատան մոտից հայտնել է, որ առայժմ ներս չեն թողնում փաստաբաններին, ինչը նա որակել է որպես կոպտագույն խախտում։ Նա նաև հավելել է, որ տարածքում աշխատում են դրոններ, որոնք, ըստ երևույթին, պատկանում են ուժային կառույցներին։

«Մինչ այս պահը տունը շրջապատված է ավտոմատավոր մարդկանցով։ Իրենց համազգեստի վրա ԱԱԾ է գրված, մի խոսքով՝ նաև առայժմ չեն թողնում, որ մտնեն փաստաբանները, կոպտագո՛ւյն խախտում, դե ինչի՞ց ենք խոսում։ Կոպտագույն խախտում է, բայց դե շատ լավ հասկանում ենք, չէ՞, թե հիմա ինչ իրավիճակ է։ Վերևում դրոններ են աշխատում, ըստ երևույթին՝ ուժայինների դրոններն են»,- նշել է նա։

Կուսակցության խոսնակ Իվետա Տոնոյանի տվյալներով՝ ուժային կառույցների լայնածավալ օպերատիվ գործողություններն սկսվել են վաղ առավոտյան՝ ժամը 07:15-ից, Սահմանադրական դատարանի որոշումից հետո։

Խուզարկությունների պահին Ծառուկյանը և նրա ընտանիքի անդամները, այդ թվում՝ մայրը՝ Ռոզա Ծառուկյանը, տանն են գտնվել։ Ծառուկյանի փաստաբաններն արդեն ներկա են քննչական գործողությունների իրականացմանը։

Տոնոյանը նշել է, որ իրավապահ մարմինները շտապել են և սկսել խուզարկությունները՝ առանց լուսաբացին սպասելու։ Նա տեղի ունեցողը որակել է որպես «բոլոր հնարավոր միջոցներով Ծառուկյանի նկատմամբ ճնշում գործադրելու փորձ»։

Աբովյանի տվյալներով՝ իրավապահները մտել են նաև Ծառուկյանին պատկանող կամ նրա հետ կապ ունեցող ձեռնարկությունների շենքեր: Նա հավելել է, որ տեղեկությունները դեռևս նախնական են ու սահմանափակ, և հստակ հայտնի չէ, թե կոնկրետ ո՞ր քրեական գործի շրջանակներում են իրականացվում այս գործողությունները։

«Որոշ տվյալներով՝ Ծառուկյանին պատկանող այլ վայրեր են մտել, խոսքը «կոնյաչնիի» (Երևանի կոնյակի և գինու կոմբինատ-AT), «Մուլտնի Ուելնեսի», «Օլիմպավանի» մասին է։ Ցաքուցրիվ ինֆորմացիա է գալիս։ Տեղյակ չենք՝ ինչ գործի շրջանակում է տեղի ունենում այս իրավիճակը»,- հայտնել է նա։

Ավելի ուշ Քննչական կոմիտեից Armenia Today-ին հաստատել են Ծառուկյանի տանը քննչական գործողությունների իրականացումը։

«Քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ»,- հայտնել են գերատեսչությունից։

ՔԿ-ից այլ մանրամասներ չեն հայտնել՝ նշելով, որ ավելի ուշ հանդես կգան պաշտոնական հաղորդագրությամբ։

Ավելի ուշ ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանն Armenia Today-ին հստակեցրել է, որ գերատեսչությունում քննվող մեկ տասնյակից ավելի քրեական վարույթների շրջանակում Ծառուկյանին առնչվող 70-ից ավելի հասցեում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ։

«Արարատցեմետ» գործարանի գլխավոր տնօրենի ժ/պ Արտյոմ Պողոսյանը լրատվամիջոցներին պատմել է, որ իրավապահները միանգամից գրոհելով, նույնիսկ անվտանգության աշխատակիցներին վախեցնելով ու ֆիզիկական ուժ գործադրելով ներխուժել են գործարան։

«Սեփական տարածք մտնելուց պետք է ներկայանալ, բայց՝ չէ՛, ապօրինի ձևով վախեցնելով, էլի եմ ասում, ոմանց վրա ֆիզիկական ուժ գործադրելով, ներխուժել են տարածք, այնուհետև մոտեցել են վարչական շենքին»,- շեշտել է նա։

Պողոսյանը մտավախություն է հայտնել, որ գործարանի՝ այսօր այլևս չարտադրվող տեսակի սարքերը վթարային կերպով անջատելու պատճառով հնարավոր է դրանք շարքից դուրս են եկել ու հետագա աշխատանքը հարցականի տակ է։

Երևանի կոնյակի և գինու կոմբինատի կոմերցիոն տնօրեն Արմեն Զաքարյանը հայտնել է, որ իրավապահները վաղ առավոտյան գործարանի մուտքն արգելափակել են։ Նա նշել է, որ աշխատակիցներին ուղարկել են տուն, քանի որ մինչ աշխատատանքի սկիզբն արդեն օպերատիվ քննչական աշխատանքներ են սկսվել։

«Մենք դինամիկ աշխատող կազմակերպություն ենք, ունենք բազմաթիվ պայմանագրեր արտասահմանյան գործընկերների հետ, ունենք պլանավորված արտահանումներ ու ներմուծումներ։ Այժմ աշխատանքը պարալիզացված է»,- նշել է նա։

«Մուլտի Տաբակ» ընկերության տնօրեն Ջուլիետա Մարգարյանն իր հերթին լրատվամիջոցներին հայտնել է ընթացող խուզարկության մասին։ Նա պատմել է, որ իրավապահները տարածք են ժամանել մոտավորապես ժամը 7:30-ին։

Նրանք, առանց ներկայանալու, բոլոր պահակներին խնդրել են հեռանալ ու սկսել են քննչական գործողությունները։

Մարգարյանը նշել է, որ շենքում ո՛չ ընկերության աշխատակիցներ, ո՛չ էլ փաստաբաններ չկան,
քանի որ երեք ամիս է՝ իրենք հարկադիր պարապուրդի մեջ են։

«Մուլտի Ուելնես»-ը նույնպես հայտարարել է խուզարկությունների մասին՝ նշելով, որ իրենց համակարգիչներից տվյալներ են առգրավել։

Ընկերության ֆինանսական տնօրեն Կարապետ Գրիգորյանը ԶԼՄ-ներին ասել է, որ ոչ ոքի թույլ չեն տալիս մտնել շենք՝ բացի ադմինից ու տնօրենից։ Գրիգորյանի խոսքով՝ խուզարկությունը համատեղ վարում են ՊԵԿ-ն ու ՔԿ-ն։

«Բոլոր սենյակները մտնում են, համակարիչներից ինֆորմացիա են հանում։ Բայց դրանք մի քանի օր առաջ մենք արդեն տրամադրել ենք օպերատից խմբերին», - ասաց նա։

Նա նշել է, որ դրսում գտնվում է ավելի քան 200 աշխատակից, ինչպես նաև հաճախորդներ, որոնք չեն կարողանում մուտք գործել շենք։

Թարմացված է՝ 06.07.2026 | 13:00

telegram
Tags: Գագիկ ԾառուկյանԻրավապահներԽուզարկություն

Հարակից հրապարակումներ

Փաշինյանը Եկատերինբուրգում ՀՀ-ի նկատմամբ միջազգային վստահության աճի մասին է խոսել

Փաշինյանը Եկատերինբուրգում ՀՀ-ի նկատմամբ միջազգային վստահության աճի մասին է խոսել

06 Հուլիս 2026 16:12

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եկատերինբուրգում անցկացվող «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսում վստահեցրել է, որ Հայաստանի՝ որպես հուսալի գործընկերոջ նկատմամբ վստահությունը շարունակում...

100%-ով ենթադրելի էր, որ Ծառուկյանի նկատմամբ նման գործողություններ կլինեն․ Սուրենյանց

100%-ով ենթադրելի էր, որ Ծառուկյանի նկատմամբ նման գործողություններ կլինեն․ Սուրենյանց

06 Հուլիս 2026 14:00

Խուզարկություններ Armat Media-ում

ՔԿ-ն Armat Media-ի լրագրողներին կանչել է հարցաքննության

06 Հուլիս 2026 13:21

Քննչական կոմիտեն Armat Media-ի լրագրողներին հրավիրել է հարցաքննության, հայտնել են լրատվամիջոցի աշխատակիցները։ Հունիսի 5-ից խմբագրության դռները կապարակնքելը, ամբողջ տեխնիկան և...

Карапетян: блок «Сильная Армения» возьмет мандаты в парламенте

Բացի խնդիրներից, ի՞նչ է տալիս մեզ մանդատը․ Կարապետյանի արձագանքը քննադատություններին

06 Հուլիս 2026 12:28

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանն արձագանքել է մանդատները վերցնելու որոշումից հետո դաշինքի հասցեին հնչող քննադատություններին։ Այն պնդումները, թե...

Кочарян заявил о рисках повторения украинского сценария для Армении

«Մանդատը զենք է». «Հայաստան» դաշինքը հայտարարել է խորհրդարան գնալու մասին

06 Հուլիս 2026 10:54

«Հայաստան» դաշինքը հայտնել խորհրդարանական մանդատները վերցնելու և պայքարի նոր փուլ սկսելու մասին։ Դաշինքն այս մասին հայտնել է իր տարածած հայտարարության...

Իրավապահ մարմինները խուզարկում են Գագիկ Ծառուկյանի առանձնատունը (ուղիղ)

Իրավապահ մարմինները խուզարկում են Գագիկ Ծառուկյանի առանձնատունը (ուղիղ)

06 Հուլիս 2026 10:44

Load More
Xosum
  • Լուրեր
Փաշինյանը Եկատերինբուրգում ՀՀ-ի նկատմամբ միջազգային վստահության աճի մասին է խոսել

Փաշինյանը Եկատերինբուրգում ՀՀ-ի նկատմամբ միջազգային վստահության աճի մասին է խոսել

06 Հուլիս 2026 16:12
Փաշինյանը մասնակցում է «Իննոպրոմ-2026»-ի ռազմավարական նիստին (ուղիղ)

Փաշինյանը մասնակցում է «Իննոպրոմ-2026»-ի ռազմավարական նիստին (ուղիղ)

06 Հուլիս 2026 15:45
Հայաստանը մեդալ է նվաճել Եվրոպայի աշխարհագրության օլիմպիադայում

Հայաստանը մեդալ է նվաճել Եվրոպայի աշխարհագրության օլիմպիադայում

06 Հուլիս 2026 14:48
ԱԱ-2026․ հետաձգված որակազրկում, զանգ Սպիտակ տնից, ՈՒԵՖԱ-ի կոշտ արձագանք

ԱԱ-2026․ հետաձգված որակազրկում, զանգ Սպիտակ տնից, ՈՒԵՖԱ-ի կոշտ արձագանք

06 Հուլիս 2026 14:41
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 3300-ը

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 3300-ը

06 Հուլիս 2026 14:35
Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում ավտոմեքենա է այրվել․ կա տուժած

Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում ավտոմեքենա է այրվել․ կա տուժած

06 Հուլիս 2026 14:20
100%-ով ենթադրելի էր, որ Ծառուկյանի նկատմամբ նման գործողություններ կլինեն․ Սուրենյանց

100%-ով ենթադրելի էր, որ Ծառուկյանի նկատմամբ նման գործողություններ կլինեն․ Սուրենյանց

06 Հուլիս 2026 14:00
Ռուսական ԱԹՍ-ները հարվածել են Ուկրաինայում SOCAR-ի բենզալցակայանին․ ԶԼՄ

Ռուսական ԱԹՍ-ները հարվածել են Ուկրաինայում SOCAR-ի բենզալցակայանին․ ԶԼՄ

06 Հուլիս 2026 13:34
Խուզարկություններ Armat Media-ում

ՔԿ-ն Armat Media-ի լրագրողներին կանչել է հարցաքննության

06 Հուլիս 2026 13:21
Վարորդական վկայականների տրամադրման նոր կարգի վերաբերյալ ասուլիս (ուղիղ)

Վարորդական վկայականների տրամադրման նոր կարգի վերաբերյալ ասուլիս (ուղիղ)

06 Հուլիս 2026 12:41
Карапетян: блок «Сильная Армения» возьмет мандаты в парламенте

Բացի խնդիրներից, ի՞նչ է տալիս մեզ մանդատը․ Կարապետյանի արձագանքը քննադատություններին

06 Հուլիս 2026 12:28
Кочарян заявил о рисках повторения украинского сценария для Армении

«Մանդատը զենք է». «Հայաստան» դաշինքը հայտարարել է խորհրդարան գնալու մասին

06 Հուլիս 2026 10:54
Իրավապահ մարմինները խուզարկում են Գագիկ Ծառուկյանի առանձնատունը (ուղիղ)

Իրավապահ մարմինները խուզարկում են Գագիկ Ծառուկյանի առանձնատունը (ուղիղ)

06 Հուլիս 2026 10:44
«Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունն արդեն ունի վարչապետի 4 թեկնածու․ Ծառուկյան

Իրավապահները խուզարկում են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատունը

06 Հուլիս 2026 09:56
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն (ուղիղ)

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն (ուղիղ)

06 Հուլիս 2026 09:49
Տարադրամի փոխարժեքը հուլիսի 4-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 6-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

06 Հուլիս 2026 09:37
Եղանակը Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 15-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 6-ին

06 Հուլիս 2026 07:36
Հուլիսի 6-ին Երկիրը կգտնվի Արեգակից ամենահեռու կետում. Լևոն Ազիզյան

Հուլիսի 6-ին Երկիրը կգտնվի Արեգակից ամենահեռու կետում. Լևոն Ազիզյան

06 Հուլիս 2026 00:08
Իրանն ու Կատարը վերսկսել են ծովային առևտուրը. ԶԼՄ

Իրանն ու Կատարը վերսկսել են ծովային առևտուրը. ԶԼՄ

05 Հուլիս 2026 23:24
Французский полузащитник Максанс Карлье перешел в «Арарат-Армению»

Ֆրանսիացի կիսապաշտպան Մաքսանս Կարլիեն տեղափոխվել է «Արարատ-Արմենիա»

05 Հուլիս 2026 23:08
АНК предложил оппозиции создать единый фронт движения «Нет»

Ընտրական ցենզի սահմանափակումը հակասահմանադրական է. ՀԱԿ

05 Հուլիս 2026 22:57
Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ ԽՎ-ին կոչ է արել Բաքվից պահանջել հայ գերիների ազատ արձակումը

Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ ԽՎ-ին կոչ է արել Բաքվից պահանջել հայ գերիների ազատ արձակումը

05 Հուլիս 2026 22:47
ԱՄՆ-ն գրեթե ամբողջությամբ դուրս է բերել իր զորքերն Էստոնիայից․ ԶԼՄ

ԱՄՆ-ն գրեթե ամբողջությամբ դուրս է բերել իր զորքերն Էստոնիայից․ ԶԼՄ

05 Հուլիս 2026 21:58
Մեծ Բրիտանիայի աղբավայրում հայտնաբերվել են ՊՆ գաղտնի փաստաթղթեր. ԶԼՄ

Մեծ Բրիտանիայի աղբավայրում հայտնաբերվել են ՊՆ գաղտնի փաստաթղթեր. ԶԼՄ

05 Հուլիս 2026 21:03
Մակրոնը մայիսի 4-ին կժամանի Հայաստան

Մակրոնը մտադիր է այցելել Սիրիա, ինչի պատճառով հետաձգվել է խորհրդարանի անդրանիկ նիստը

05 Հուլիս 2026 20:58
Նիժնի Նովգորոդում 16 մարդ արգելափակվել է ճոպանուղու վրա

Նիժնի Նովգորոդում 16 մարդ արգելափակվել է ճոպանուղու վրա

05 Հուլիս 2026 20:22
Ադրբեջանցիները պղծել են Արցախի Սպիտակ Խաչ վանքը

Թուրքիայում հայտարարել են մինչև Հայաստանի սահմաններ ձգվող երկաթուղու կառուցման մասին

05 Հուլիս 2026 19:48
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության չեն եկել Իսլամաբադի բանակցություններում

Իսլամաբադը հնարավոր է դառնա ԱՄՆ-Իրան բանակցությունների անցկացման հիմնական հարթակ. ԶԼՄ

05 Հուլիս 2026 18:33
Դարպասապահ Վոզինյան ռեկորդ է սահմանել սոցցանցերում բաժանորդների թվով

Դարպասապահ Վոզինյան ռեկորդ է սահմանել սոցցանցերում բաժանորդների թվով

05 Հուլիս 2026 17:40
ԶԼՄ-ն բացահայտել է, թե ո՞վ է Չինաստանում դարձել Սի Ծինփինի «աչքերն ու ականջները»

ԶԼՄ-ն բացահայտել է, թե ո՞վ է Չինաստանում դարձել Սի Ծինփինի «աչքերն ու ականջները»

05 Հուլիս 2026 17:34
Փաշինյանը Եկատերինբուրգում ՀՀ-ի նկատմամբ միջազգային վստահության աճի մասին է խոսել
Արտաքին քաղաքական

Փաշինյանը Եկատերինբուրգում ՀՀ-ի նկատմամբ միջազգային վստահության աճի մասին է խոսել

06 Հուլիս 2026 16:12

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եկատերինբուրգում անցկացվող «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսում վստահեցրել է, որ Հայաստանի՝ որպես հուսալի գործընկերոջ նկատմամբ վստահությունը շարունակում...

Read moreDetails
Փաշինյանը մասնակցում է «Իննոպրոմ-2026»-ի ռազմավարական նիստին (ուղիղ)
Տնտեսություն

Փաշինյանը մասնակցում է «Իննոպրոմ-2026»-ի ռազմավարական նիստին (ուղիղ)

06 Հուլիս 2026 15:45

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ