ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առանցքային խորհրդականներից շատերը դժգոհ են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գործողություններից, հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով Axios պորտալ-ին։
«Թրամփի մերձավոր խորհրդականներից շատերը կարծում են, որ Բիբին (Բենիամին Նեթանյահուն) ամեն հարցում սխալվել է»,- նշվում է հրապարակման մեջ՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաների շրջանում իր աղբյուրին։
Ըստ պորտալի՝ վերջին ամիսներին Թրամփի շրջապատի ներկայացուցիչներն ավելի թերահավատորեն են վերաբերվում Իսրայելի կառավարության ղեկավարին և հիասթափված են նրանից։
Ավելի վաղ Թրամփը լրատվականին հայտնել էր, որ պատրաստ է հաջորդ շաբաթ հանդիպել Նեթանյահուի հետ։
Լրատվականը հիշեցրել է, որ հունիսի սկզբին New York Post թերթին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահը հաստատել էր, որ հեռախոսազրույցի ընթացքում հայհոյանքներով քննադատել է Նեթանյահուին և նրան «խենթ» անվանել։ Axios-ն իր հերթին ավելի վաղ հայտնել էր, որ Թրամփը դժգոհություն էր հայտնել Լիբանանում Իսրայելի գործողությունների կապակցությամբ, քանի որ դրանք վտանգում են Իրանի հետ բանակցությունները, գրել է կայքը։
































