Հայաստանի շրջանների զգալի մասում հուլիսի 4-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Քամին արևմտյան է՝ 2-5մ/վ արագությամբ։
Երևանում ցերեկը կանխատեսվում է 30-32 աստիճան, երեկոյան՝ 26-28 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 21-25 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 21-24, նախալեռնային շրջաններում՝ 27-30 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 18-22 աստիճան։
Լոռու մարզում սպասվում է 22-25 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 25-27, հովտային շրջաններում՝ 29-32 աստիճանի։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 21-24, նախալեռնային շրջաններում՝ 27-31 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 29-32 աստիճան, հովտային շրջաններում՝ 30-33 աստիճան տաքություն։ Արմավիրում կեսօրին կդիտվի 30-33 աստիճան տաքություն։
Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 21-24 աստիճանի, լեռնային շրջաններում՝ 30-33։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 17-21 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 22-26, հովտային շրջաններում՝ 28-32 աստիճան տաքություն։
Արցախում հուլիսի 4-ին կանխատեսվում է անձրև, հայտնում է Yandex․com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կհասնի մինչև 25 աստիճան Ցելսիուսի, երեկոյան կնվազի մինչև 23 աստիճան: Քամին հյուսիսարևելյան է՝ 2-3 մ/վրկ արագությամբ։






































