Միլանի «Ինտերը» պաշտոնապես հայտարարել է կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագրի երկարաձգման մասին։
Իտալական ակումբի հաղորդագրության համաձայն՝ Մխիթարյանի հետ նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։
Ավելի վաղ մարզական լրագրող Նիկոլո Սկիրան X-ի իր էջում հայտնել էր Մխիթարյանի հետ պայմանագրի հնարավոր երկարաձգման մասին։ Նա նշել էր, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագի աշխատավարձն իտալական ակումբում կազմելու է տարեկան 2 մլն եվրո՝ գումարած բոնուսները։ Մխիթարյանի նախորդ պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված էր մինչև հունիսի 30-ը։
Ավելի վաղ Մխիթարյանը հաստատել էր, որ կմնա «Ինտերում» ևս մեկ մրցաշրջան։ Հունիսին «Ինտեր»-ի մարզական տնօրեն Պիերո Աուզիլիոն ոչ ուղղակիորեն նշել էր, որ հայ ֆուտբոլիստը կշարունակի իտալական ակումբում իր պրոֆեսիոնալ կարիերան։






































