Երևանի «Դինամո» մարզադահլիճում անցկացվող Բենուր Փաշայանի անվան միջազգային հուշամրցաշարում Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշ Հայկ Խլոյանը հաղթել է օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին, տեղեկացրել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
97 կգ քաշային Խլոյանը հաղթել է 1/8 եզրափակչում՝ 3-2 հաշվով։
Մրցաշարն անցկացվում է հունիսի 30-ից հուլիսի 1-ը։





































