«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի հետախուզվող թեկնածուն հայտնաբերվել և կալանավորվել է, Armenia Today-ին հայտնել են Քննչական կոմիտեից։
Ըստ գերատեսչության՝ խոսքը վերաբերում է հետախուզվող երեք թեկնածուներից մեկին։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ վերջինս Վահե Թավաքալյանն է։
Այսօր ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր ընտրակաշառքի ենթադրյալ դեպքի հետ կապված քրեական գործով «Ուժեղ Հայաստան» դաշինքի կողմնակիցների նոր ձերբակալությունների մասին։
Հունիսի սկզբին քրեական հետապնդում էր նախաձեռնվել դաշինքի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ, նրանցից 2-ը կալանավորվել էին, 4-ի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։ Դաշինքի պատգամավորի թեկնածուի նկատմամբ ենթադրյալ ընտրակաշառքի մեղադրանքներով ավելի վաղ քրեական վարույթներ էին նախաձեռնվել։ Ավելի ուշ մեկ այլ գործով կալանավորվել էին դաշինքի պատգամավորի թեկնածուներ Դավիթ Ղազինյանը և Աշոտ Եղիազարյանը։
Դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հունիսի 8-ին հայտնել էր, որ թիմում կալանավորվածների թիվն ացնում է 700-ը, որոնցից միայն 75-ը կալանավորվել էր ԱԺ ընտրությունների օրը։ Նա նաև հայտնել էր, որ միայն ԱԺ ընտրությունների օրը՝ հունիսի 7-ին, շտաբների պետերին ու պատասխանատուներին՝ թվով 150 անձ, ձերբակալել էին։ Դաշինքում պատգամավորի թեկնածուների և համակիրների կալանքները քաղաքական էին անվանել։




































