Հուլիսի 1-ից բոլոր առանց վիզայի օտարերկրյա քաղաքացիները Ռուսաստանի Դաշնություն մուտք կարող են գործել միայն Госуслуги RuID հավելվածի միջոցով, ՌԻԱ նովոստիին հայտնել է Պետդումայի վերահսկիչ կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Գուսևը։
Փոփոխության անհրաժեշտությունն, ըստ նրա, պայմանավորված է նրանով, որ եթե անձը պլանավորում է մուտք գործել Ռուսաստան, պետությունը պետք է նախապես իմանա, թե ով է նա, նրա այցելության նպատակը, մնալու տևողությունը։
«Դիմումը պետք է ներկայացվի մուտք գործելուց ոչ ուշ, քան 72 ժամ առաջ»,-մանրամասնել է պատգամավորը։
Կարգավորումը բացառություններ է նախատեսում Բելառուսի քաղաքացիների, 6 տարեկանից փոքր երեխաների, դիվանագետների, ծառայողական անձնագրերի տերերի և պաշտոնական պատվիրակությունների անդամների համար։






































