Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին Եվրոպական խորհրդարանի կոչն անվանել է «ֆաշիստական», հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ Եվրոպական խորհրդարանը բանաձև էր ընդունել, որով կոչ էր անում Եվրոպական հանձնաժողովին ստեղծել մեխանիզմ՝ Վրաստանում քաղաքացիական հասարակության ակտիվիստների, լրագրողների և ուսանողների համար առանց վիզայի մուտքը պահպանելու համար, եթե Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքը կասեցվի:
«Կարծում եմ՝ սա արդեն սկանդալ է, երբ պաշտոնական փաստաթղթերում տեսնում ենք ոչ թե ֆաշիստական հայտարարություններ, այլ ֆաշիստական կոչեր: Եվրոպական խորհրդարանի հայտարարության մեջ կոչ էր արվում վրաց ժողովրդին տարանջատել, բաժանել սոցիալական խմբերի՝ լրագրողների, ուսանողների և ակտիվիստների, և որ այս երեք սոցիալական խմբին ԵՄ-ն ավելի շատ իրավունքներ տրամադրի, քան աշխատողներին, ֆերմերներին, ինժեներներին և բժիշկներին: Սա ոչ այլ ինչ է, քան ֆաշիզմ»,- ասել է Պապուաշվիլին «Ռուսթավի 2»-ի եթերում:




































