Կատարի Ras Laffan արդյունաբերական գոտու Barzan գազամատակարարման օբյեկտում պայթյունի և հրդեհի հետևանքով 54 մարդ է վիրավորվել, ևս 18-ը համարվում է անհետ կորած, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Կատարի իշխանություններին։
Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 21-ի երեկոյան՝ Ras Laffan Industrial City-ում գործարկման աշխատանքների ընթացքում։ Ընկերությունը հայտնել է, որ արտակարգ արձագանքման խմբերը տեղակայվել են հրդեհը մեկուսացնելու համար, և այն արդեն վերահսկողության տակ է։
Կատարի ՆԳՆ-ն պայթյունը բնութագրել է որպես «տեխնիկական վթար» և նշել, որ հանրային անվտանգությանն սպառնալիք չկա։
Barzan գազային օբյեկտի օրական հզորությունը կազմում է 1,4 մլրդ խորանարդ ֆուտ։ Օբյեկտը գտնվում է Ras Laffan Industrial City-ում՝ QatarEnergy-ի LNG-ի արտադրության և արտահանման հիմնական կենտրոնում, որի ընդհանուր արտադրական հզորությունը տարեկան 77 մլն տոննա է՝ 14 արտադրական գծով։
ԱՄՆ-իսրայելական և Իրանի միջև պատերազմի ընթացքում հարվածների հետևանքով վնասվել էին Կատարի LNG-ի երկու արտադրական գիծ և գազից հեղուկ վառելիք արտադրող երկու օբյեկտից մեկը, ինչի հետևանքով շարքից դուրս էր եկել երկրի LNG արտահանման հզորության 17%-ը, իսկ վերականգնման աշխատանքները, ըստ հաղորդումների, կարող են տևել տարիներ։


























