ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է 2027-ից հինգ տարով արտոնյալ հարկային ռեժիմներից զրկել մեկ տարում երեք անգամ ՀԴՄ կտրոն չտրամադրած բիզնեսներին։
Կառավարության հունիսի 18-ի նիստում Փաշինյանը նշել է, որ մեկ տարվա ընթացքում երեք անգամ ՀԴՄ կտրոն չտրամադրելու փաստ արձանագրելու դեպքում տնտեսավարողները հինգ տարով պետք է զրկվեն միկրոբիզնեսի և շրջանառության հարկի համակարգերից օգտվելու հնարավորությունից և անցնեն ավելացված արժեքի հարկի համակարգ։
«Հասկանում եմ, որ ոմանց համար սա կարող է նշանակել բիզնեսի փակում։ Այդ դեպքում թող ՀԴՄ թողարկեն, այլ կերպ չի կարող լինել»,- նշել է նա։
Մայիսի 7-ի Փաշինյանը հայտարարել էր, որ 2027 թվականի հունվարի 1-ից միկրոբիզնեսի տարեկան շրջանառության շեմը 24 մլն դրամից բարձրանալու է մինչև 50 մլն դրամ։






































