ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, հայտնի բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը դադարեցրել է հացադուլը, հայտնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
Նա տեսանյութ է հրապարակել, որտեղ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հեռախոսազանգով հորդորում է Հակոբկոխյանին դադարեցնել հացադուլը, որին վերջինս համաձայնում է։
Հունիսի 14-ին ԿԸՀ-ն մերժել էր ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչված երեք ընտրատեղամասերում վերաքվեարկության մասին դիմումը և հրապարակել ընտրությունների վերջանական արդյունքները, ըստ որի՝ ԲՀԿ-ն չի հաղթահարում ԱԺ անցնելու 4%-ի շեմը։ Որոշումից հետո Հակոբկոխյանը հայտարարել էր հացադուլի մասին։





































