ԱՄՆ-Իրան հակամարտության կարգավորման համաձայնագիրը կներառի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
«Գաղափարն այն է, որ սա իրական տարածաշրջանային խաղաղության համաձայնագիր է»,- ասել է նա լրագրող Մեգին Քելլիի հետ հարցազրույցում։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հետ հակամարտությանը վերջ դնելու համաձայնագիրն արդեն վերջնականապես համաձայնեցվել է և շուտով պետք է ստորագրվի: Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ համաձայնագրի նախագիծը կվերաբացի Հորմուզի նեղուցը, կդադարեցնի իրանական նավահանգիստների ԱՄՆ-ի կողմից շրջափակումը և կերկարաձգի հրադադարը, իսկ Իրանի միջուկային ծրագիրը կքննարկվի ավելի ուշ՝ լրացուցիչ 60-օրյա բանակցությունների ընթացքում:




































