Ադրբեջանի Շեքի քաղաքից 52 կմ հարավ-արևելք 4․8 մագնիտուդով երկրաշարժը զգացել են Հայաստանում, հայտնել են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Ըստ ծառայության՝ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի՝ Բերդ քաղաքում, ինչպես նաև Չինարի և Այգեձոր գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։




































