ՀՀ ՊՆ-ն մեկնաբանել է սահմանային անցակետերում Հայաստան ժամանող հայկական անձնագիր ունեցող տղամարդկանց 25-օրյա վարժական հավաքներին մասնակցելու համար ծանուցագրերի հանձնումը։
ՊՆ-ից նշել են, որ ռազմական ոստիկանությունը սահմանակետերում իրականացնում է ծառայություն՝ նպատակ ունենալով աջակցել զինվորական կոմիսարիատներին՝ զինապարտ քաղաքացիներին զինվորական հաշվառման վերցնելու, պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու և պահեստազորային պատրաստության միջոցառումներին ներգրավելու գործընթացում:
Այսօր ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ մինչև 55 տարեկան ՀՀ քաղաքացիներին, որոնք Ռուսաստանից վերադառնում են Հայաստան, միանգամից տանում են 25-օրյա վարժական հավաքների։






































