Կառավարությունը հաստատել է Հայաստանի և Անգոլայի միջև դիվանագիտական, ծառայողական և պաշտոնական անձնագրեր կրող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատելու համաձայնագիրը։ Որոշումն ընդունվեց կառավարության ապրիլի 30-ի նիստին։
Համաձայնագրի ստորագրումը կդյուրացնի աշխատանքային ու բարձրաստիճան փոխայցելությունների իրականացումը, ինչը կխթանի օրակարգի ձևավորմանը հարաբերությունների աստիճանական ընդլայնմանը:
Անգոլան քաղաքական և տնտեսական առումով հանդիսանում է Հարավային Աֆրիկայի տարածաշրջանի նշանակալի երկրներից մեկը:
Համաձայնագիրը ՌԴ-ում ՀՀ դեսպանության միջոցով ՀՀ ԱԳՆ էր փոխանցվել 2024 թվականին։




































