«Շիրակ Ավիա» ավիաընկերությունը հունիսի 2-ից կսկսի կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան-Տաշքենդ-Երևան երթուղով, հայտնել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ թռիչքները կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ։ Օդանավերը երկու մայրաքաղաքների միջև կչվեն յուրաքանչյուր երեքշաբթի։
Ավիատոմսերի ձեռքբերման համար ուղևորներին առաջարկվում է այցելել ավիափոխադրողի պաշտոնական կայքէջ (shirakavia.am):
«Շիրակ Ավիա»-ն ապրիլի 20-ից գործարկել էր Երևան-Աստանա-Երևան երթուղով չվերթերը։





































