Ռուսաստանի անվտանգության խորհուրդը Հայաստանի և Մոլդովիայի հասարակական կազմակերպությունների մեծ մասին մեղադրել է ՌԴ-ի հետ երկկողմ հարաբերությունները վարկաբեկելու մեջ, հայտնել է «Ռիա Նովոստին»։
ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը հայտարարել է, որ Մոլդովայում և Հայաստանում գործող բազմաթիվ ՀԿ-ներ աշխատում են նաև հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների հեղինակազրկման ուղղությամբ։
Նա նշել է, որ Մոլդովայում գրանցված է մոտ 14 000, իսկ Հայաստանում՝ շուրջ 9000 ՀԿ և քննադատությունը վերագրել դրանց զգալի մասին։





































