Մոսկվայի դատարանը խարդախության մեղադրանքով հեռակա կարգով կալանքի որոշում է կայացրել ՎՏԲ բանկի նախկին առաջին փոխնախագահ Ալեքսանդր Տեր-Ավանեսովի նկատմամբ և հայտարարել հետախուզում, հայտնել է ՏԱՍՍ-ը։
Ըստ կայքի՝ նրա դեմ մեղադրանքների բնույթը չի բացահայտվել:
Ըստ ԶԼՄ-ի՝ Տեր-Ավանեսովը նախկինում կապված էր մի շարք խոշոր նախագծերի հետ։ Մասնավորապես, նա «Տեխինվեստ» ընկերության համասեփականատեր էր, իսկ 2002թ․ մասնակցել էր «Մոսկվա Սիթի» միջազգային բիզնես կենտրոնի ստեղծմանը։ 2019թ․ Տեր-Ավանեսովի դեմ հարուցվել էր վարույթ՝ «Պրոմսվյազբանկ»-ին ունեցած 6,5 միլիարդ ռուբլու պարտքի համար։ Չնայած պարտքերի գանձման ակտիվ ջանքերին՝ դատական կատարածուները չէին կարողացել գտնել բռնագանձման համար հարմար որևէ ակտիվ, ինչը հանգեցրել էր դատական գործողությունների։
Պետական գործիչ և գործարար Տեր-Ավանեսովն զբաղեցրել է այնպիսի պաշտոններ, ինչպիսիք են Դաշնային խորհրդի դաշնային գործերի և տարածաշրջանային քաղաքականության հանձնաժողովի (այժմ՝ Դաշնային խորհրդի դաշնային կառուցվածքի, տարածաշրջանային քաղաքականության, տեղական ինքնակառավարման և հյուսիսային գործերի հանձնաժողով) նախագահի տեղակալի և Կոստրոմայի մարզային դումայի անդամի պաշտոնները։
«Դաշնային խորհրդի անդամ լինելով՝ նա աշխատել է ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովում։ Նա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մշտական պատվիրակության անդամ էր, իսկ 2021-2023 թվականներին՝ ՎՏԲ բանկի առաջին փոխնախագահ։



































