Կիևում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ, հայտնում է Shot-ը։
Նշվում է, որ մի քանի վիրավոր կա, այդ թվում՝ մեկ երեխա։ Կրակ բացած տղամարդը, ենթադրաբար, պայթեցրել է պայթուցիկ նյութեր, և խանութից ծուխ է բարձրանում, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Նշվում է, որ նա կրակահերթ է բացել պատահական անցորդների ուղղությամբ, որից հետո թաքնվել է առևտրի կենտրոնում, պատանդներ վերցրել և այնտեղ նույնպես կրակ արձակել։
«Վելմարթ» սուպերմարկետը, որտեղ կասկածյալը պատսպարվել է, շրջապատված է հատուկ նշանակության ջոկատներով, որոնք պատրաստվում են գրոհել այն։
Ավելի ուշ ուկրաինական լրատվամիջոցները հայտնել են, որ հրաձիգը վնասազերծվել է։ Նա սպանվել է, սակայն նրա գործողությունների արդյունքում, վերջին տեղեկություններով, զոհվել է 6 մարդ, վիրավորվել՝ 10-ը։






































