Ռուսական նավթի դեմ ԱՄՆ-ի կասեցված պատժամիջոցները վերականգնվել են, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնել է Politico-ն։
Ըստ կայքի՝ պատժամիջոցներն ուժի մեջ են մտել, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը չի կարողացել երկարաձգել Ռուսաստանի համար սահմանված արտոնությունը։
Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը չեղարկել էր մարտի 12-ից առաջ նավերի վրա բեռնված ռուսական նավթի և նավթամթերքի վաճառքի վրա դրված պատժամիջոցները։
Գործակալության արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակի կողմից տրված ընդհանուր լիցենզիան թույլ էր տալիս նման գործարքներ կատարել մինչև ապրիլի 11-ը։























