Էջմիածնում հնչած կրակոցների հետևանքով տուժած անձինք չկան, մեկ անձ ձերբակալվել է, Armenia Today-ին հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:
Նա նշել է, որ տեղում գտնվել են համայնքային ոստիկաններ, հանգամանքները պարզվում են։
Shamshyan.com-ի տվյալներով՝ դեպքի վայրում հայտնաբերվել է էլեկտրոմոբիլ, որի վրա առկա են կրակոցի բազմաթիվ հետքեր, իսկ դրսում հայտնաբերվել է ինքնաձիգից արձակված մոտ 15 կրակած պարկուճ։ Ականատեսները կայքին պատմել են, որ կրակողը մենակ չէր, երեք անձից երկուսը կարողացել են փախուստի դիմել։


























