Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 65 լիբանանցի, ևս 211-ը՝ վիրավորվել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Լիբանանի առողջապահության նախարարությանը։
«Ռազմական էսկալացիայի սկզբից ի վեր զոհված քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը հասել է 1953-ի, վիրավորվել է 6303 մարդ»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ապրիլի 8-ին Բեյրութի և Լիբանանի այլ քաղաքների ռմբակոծությունների հետևանքով Իսրայելի կողմից զոհվածների թիվը 254-ից աճել է 357-ի, իսկ վիրավորներինը՝ 1165-ից մինչև 1223։
«Սա զոհերի վերջնական թիվը չէ, քանի որ մի շարք վայրերում շարունակվում է փլատակների մաքրումը, հայտնաբերվել են դիակների մնացորդներ, և ԴՆԹ թեստավորման համար ժամանակ կպահանջվի»,- ընդգծվում է հաղորդագրության մեջ։
Լիբանանում հարվածներն սկսվել էին մարտի 2-ից: Իսրայելական ուժերն ապրիլի 8-ին ընդամենը 10 րոպեի ընթացքում հարվածներ էին հասցրել Լիբանանի ավելի քան 100 թիրախի՝ չնայած ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված հրադադարի մասին համաձայնությանը։




































