Հյուսիս-արևմուտքից ցուրտ ճակատի ներխուժմամբ պայմանավորված ապրիլի 11-ին Հայաստանի ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Շիրակում, Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում կտեղա ձյուն։ Նշված հատվածներում կանխատեսվում է ձյան ծածկի ավելացում ևս 15-20սմ-ով, սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց։
Երևանում ցերեկը կանխատեսվում է 13-15 աստիճան, երեկոյան՝ 10-12 աստիճան։ Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 6-10 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 6-9 աստիճան։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 6-10 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է 6-9 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 7-10 աստիճանի։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 4-7 աստիճան։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 13-16 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի 15-17 աստիճան տաքություն։ Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 4-7 աստիճան։ Սյունիքում կանխատեսվում է 4-7 աստիճան։ Արցախում կանխատեսվում 16 աստիճան, հայտնում է Yandex.com-ը։





































