Միայն 2025 թվականին պետությանն է վերադարձվել 13 000 հեկտարից ավելի հողատարածք, որոնք, հիմնականում, անտառային և բնապահպանական նշանակության հողեր են, այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։
Հետվերադարձն, ըստ նրա, իրականացվել են Գլխավոր դատախազության, մարզպետների աշխատակազմերի և Շրջակա միջավայրի նախարարության համատեղ աշխատանքի արդյունքում։
«Դրանցից միայն 5330 հեկտարը միացվել է Խոսրովի անտառ պետական արգելոցին, Սևանի ավազանի շրջակայքում մոտ 79 հա հողատարածք վերադարձվել է Շրջակա միջավայրի նախարարությանը, որոնք զավթված էին ոչ բարեխիղճ վարձակալների կողմից: Ստիպված խզել ենք վարձակալության պայմանագրերը, որոշ դեպքերում՝ կան նաև դատական ակտեր»,- նշել է նախարարը:


































