Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին շնորհավորել է Մոջթաբա Խամենեիին Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և երկրի բոլոր դիվանագիտական աշխատակիցների կողմից հավատարմության երդում է տվել նոր առաջնորդին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Գերագույն առաջնորդի ընտրությունները «երկրի համար ներկայիս վտանգավոր իրավիճակում երաշխավորում են նրա ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պահպանումը, ամրապնդում ազգային միասնությունը»,- նշել է նախարարը:
Իր և Իսլամական Հանրապետության բոլոր դիվանագետների անունից Արաղչին «երդվել է ոչ մի րոպե չհրաժարվել Իրանի ժողովրդի իրավունքների պաշտպանությունից և միջազգային ասպարեզում Իրանի ազգային շահերի առաջմղումից:
Իրանը նոր հոգևոր Գերագույն առաջնորդ էր ընտրել Սեյեդ Մոջթաբա Խամենեիին: Նա կփոխարինի իր հորը՝ սպանված այաթոլլա Ալի Խամենեիին:






































