Մարտի 4-ին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում կեսօրին կանխատեսվում է 5-7, երեկոյան՝ 0-2 աստիճան։ Շիրակի մարզում կեսօրին սպասվում է 0-ից -3 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում սպասվում է 0-ից -3 աստիճան։ Գեղարքունիքում կեսօրին սպասվում է 0-ից -3 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է 1-4 աստիճան։
Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 2-5 աստիճան։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում կեսօրին սպասվում է 0-ից -3 աստիճան։ Արարատի մարզ կեսօրին օդի ջերմաստիճանը կլինի մինչև 4-7 աստիճան։ Արմավիրում սպասվում է 6-9 աստիճան։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում կեսօրին կդիտվի -2-ից 1 աստիճան։ Սյունիքի մարզում սպասվում է 0-ից -3 աստիճան։ Արցախում, ըստ Yandex.com-ի, ցերեկն սպասվում է 7 աստիճան։




































