Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում մարտի 3-ի առավոտյան՝ ժամը 6։19-ին, վայրէջք է կատարել Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ քաղաքացիների տարհանման առաջին ինքնաթիռը, տեղեկանում ենք օդանավակայանից։
Չվերթն իրականացվել է Օմանի մայրաքաղաք Մոսկատից՝ Fly One Armenia ընկերության ինքնաթիռով։
ԱՄԷ քաղաքներ զբոսաշրջության նպատակով մեկնած ՀՀ քաղաքացիներն այնտեղ են մնացել փետրվարի 28-ից՝ Իրանի դեմ Իսրայելի, ԱՄՆ-ի հարձակման, այնուհետ Իրանի պատասխան հարվածների պատճառով նաև ԱՄԷ-ում գտնվող ամերիկյան ենթակառուցվածների ուղղությամբ։ Հակամարտության հետևանքով Մերձավոր Արևելքի մի շարք երկրների օդային տարածքներ են փակվել։
Քաղաքացիական ավիացիայից մարտի 2-ին Armenia Today-ին հայտնել էին, որ Fly One Armenia-ի ինքնաթիռն արդեն վերադառնում է Մասկատից։ Մարտի 3-ին ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացրել էր նաև մարտի 4-ին՝ երեկոյան ժամը 21:00-ին կայանալիք Մասկատ-Երևան չվերթի ու ԱՄԷ-ից Օման հասնելու անվճար հնարավորության մասին։
Կարդացեք նաև՝
ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների՝ Օմանով Հայաստան մեկնելու հնարավորության մասին


























