Fly One Armenia-ի ինքնաթիռն արդեն վերադառնում է Օմանի մայրաքաղաք Մասկատից, որտեղ մեկնել էր հայերին տեղափոխելու համար, Armenia Today-ին հայտնել են Քաղաքացիական ավիացիայից։
Գերատեսչությունից ՀՀ վերադարձող ուղևորների թիվը չեն նշել։
Ավելի վաղ «Հայկական ավիացիան» հայտնել էր, որ Fly One Armenia ավիաընկերության օդանավն ուղևորվում է դեպի Օմանի մայրաքաղաք Մասկատ՝ ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիներին Օմանի տարածքով տարհանելու և Հայաստան վերադարձնելու նպատակով։
ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ քննարկում է Մերձավոր Արևելքում գտնվող ՀՀ քաղաքացիների տեղափոխման թռիչքների տարբերակները։


























