Վերաքննիչ դատարանի դատավոր Կարեն Հովհաննիսյանը «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ, հացադուլ հայտարարած Նարեկ Սամսոնյանի կալանքը փոխարինել է տնային կալանքով, հայտնել է Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նա նշել է, որ դատավորն այդ որոշումը կայացրել է պաշտպանական խմբի բողոքի հիման վրա։ Մելիքյանը տեղեկացրել է, որ Սամսոնյանը դեռ գտնվում է հիվանդանոցում և անցնում հետվիրահատական բուժում։
«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կալանավորվել էին 2025 թվականի նոյեմբերի 13-ին՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա՝ փոդքասթի թողարկման ընթացքում հնչեցրած արտահայտությունների պատճառով։ Դատարանը հունվարի 9-ին բավարարել էր նրանց կալանքի ժամկետը ևս 3 ամսով երկարաձգելու միջնորդությունը: Սամսոնյանը հունվարի 23-ին ավելի քան 15 օր հացադուլ էր հայտարարել, ավելի ուշ դադարեցրել այն։
























