ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Հայաստան կայցելի փետրվարի 9-10-ը, իսկ հետո կմեկնի Ադրբեջան՝ փետրվարի 10-11-ը, «Ազատությանը» հայտնել է Վենսի խոսնակը:
Նշվում է, որ ԱՄՆ փոխնախագահը Վաշինգտոն կվերադառնա չորեքշաբթի երեկոյան:
Երևանը դեռևս պաշտոնապես չի հայտարարել ԱՄՆ փոխնախագահի այցի օրակարգը։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է Վենսի այցը և նշել, որ այն կներառի «միջոցառումներ, որոնք կխորացնեն հարաբերությունները Վաշինգտոնի հետ և կբացեն համագործակցության նոր ոլորտներ»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 24-ին հայտնել էր, որ Վենսը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ խաղաղության նախաձեռնություններն ամրապնդելու և TRIPP («Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») նախագիծն առաջ մղելու համար։






































