ԱՄՆ-ում ձմռան ամենախիստ սառնամանիքը խլել է առնվազն 11 մարդու կյանք, միլիոնավորները մնացել են առանց էլեկտրաէներգիայի, խաթարվել է ավիահաղորդակցությունն ու կրթական գործընթացը, հայտնել է BBC-ն։
Նշվում է, որ մոտ 90 մլն մարդ գտնվում է ծայրահեղ ցրտի նախազգուշացումների ներքո։ Իշխանությունները մտահոգություն են հայտնում հատկապես ապաստարան և էլեկտրաէներգիա չունեցող քաղաքացիների անվտանգության հարցով, քանի որ սառնամանիքը կշարունակվի նաև առաջիկա օրերին։
Սառույցի և ձյան հետևանքով ԱՄՆ-ի միջատլանտյան և հարավային շրջաններում ավելի քան 1 մլն բաժանորդ մնացել է առանց հոսանքի։ Միաժամանակ, ավիափոխադրումները կաթվածահար են, ընդհանուր առմամբ՝ չեղարկվել է ավելի քան 17 հազար չվերթ։
Մի շարք խոշոր քաղաքներում դպրոցներում երկուշաբթի օրը դասերը չեղարկել են կամ անցել հեռավար ուսուցման։ Ընդհանուր առմամբ՝ 15 նահանգում ձյան շերտը հասել է առնվազն 30 սմ-ի։
Կարդացեք նաև՝






































