Հունվարի 26-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Հայաստանում կա փակ ավտոճանապարհ, հայտնել են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից և հստակեցրել, որ միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է Վարդենյաց լեռնանցքը։
ՀՀ բոլոր միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են։
Աշտարակի, Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Դիլիջանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Սիսիանի, Մեղրիի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Նաիրիի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։
Ապարանի, Արագածի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Հիմնադրամից վարորդներին հորդորել են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։




































