Հայաստանի «Նոա» ֆուտբոլային ակումբը հունվարի 24-ին 1։0 հաշվով հաղթել է «Լեխ Պոզնան» ֆուտբոլային ակումբին, հայտնել են ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջում։
Գոլի հեղինակ է դարձել Հելդեր Ֆերեյրան։
«Լեխ Պոզնան»-ը Լեհաստանի չեմպիոնն է, խաղն ընկերական էր։ «Նոա»-ն հանդես է եկել փորձնական երկու կազմով, խաղին մասնակցել է 24 ֆուտբոլիստ։






































