• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
22 Հուլիս 2026 15:22
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

ԱԺ-ն ընտրություններին ընդառաջ դիտորդների չեզոքությունը երաշխավորելու նախագիծ ընդունեց

Քաղաքականություն,
23 Հունվար 2026 12:54
ShareShareShare
telegram

Ազգային ժողովը հունվարի 23-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնողների քաղաքական չեզոքությունը երաշխավորելու «Քաղաքացիական պայմանագրի» նախագծին։

Նախագիծը հեղինակել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանն ու Լիլիթ Մինասյանը՝ առաջարկելով փոփոխություններ կատարել ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում։ Օրինագիծը ներկայացրել է նույն խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ շեշտելով, որ առաջարկում են ներդնել այնպիսի մեխանիզմներ, որոնք կբացառեն դիտորդական կազմակերպությունների կապը քաղաքական ուժերի հետ։

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը բոյկոտել է նախագծի քննարկումը, չի մասնակցել քվեարկությանը։ Խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նախագիծը «հակաօրինական, հակապետական ու հակաժողովրդավարական է համարել»՝ հայտարարելով, որ իշխանությունն այդ քայլով «ընտրական գործընթացը վերահսկելու նպատակ» ունի։ Մինասյանը նշել է, որ առաջարկել են հետաձգել նախագծի քննարկումը, ինչն իշխանությունը մերժել է։

«Անընդունելի ենք համարում այս վարքագիծը։ Մենք նաև միջազգային դիտորդական կազմակերպությունների ուշադրությունն ենք հրավիրում այս հակաժողովրդավարական ընթացքի վրա»,- շեշտել է Մինասյանը՝ ընդգծելով, որ նախագիծը պատշաճ չի քննարկվել։

Նա ավելի ուշ լրագրողներին ասել է, որ «ՔՊ-ի նախագիծն իշխանական դիտորդական առաքելություններ ստեղծելու մասին է»։ Միևնույն ժամանակ շեշտել է, որ այս «նախագիծն իշխանությունների այլանդակությունները բացահայտող դիտորդների դեմ է»։

ՔՊ խմբակցության պատգամավորները չեն համաձայնել ընդդիմության գնահատականի հետ՝ օրենքի ընդունումը համարելով կարևոր գալիք ընտրական գործընթացների համար։

«Դիտորդական առաքելություններն ընտրական գործընթացում ներգրավվում են որպես հանրային վերահսկողություն իրականացնող սուբյեկտներ, որոնց հիմնական առաքելությունն է ընտրական գործընթացի անկախ, օբյեկտիվ և անաչառ գնահատումը: Նրանց հիմնական նպատակն է նպաստել ընտրությունների օրինականության ու վստահելիության ապահովմանը»,- նշել է Ջուլհակյանը։

Զեկուցողի խոսքով՝ այդ առաքելության իրականացումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ դիտորդները պահպանում են քաղաքական չեզոքություն և զերծ են մնում ցանկացած գործողությունից կամ հայտարարությունից, որը կարող է ընկալվել որպես աջակցություն կամ ընդդիմություն որևէ քաղաքական ուժի, թեկնածուի կամ քաղաքական դիրքորոշման նկատմամբ:

Նախագծով, մասնավորապես, դիտորդ կարող են ներկայացնել միայն այն հասարակական կազմակերպությունները և հիմնադրամները, որոնք առնվազն մեկ տարի զբաղվում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանությամբ, չեն ասոցացվում որևէ կուսակցության կամ թեկնածուի հետ, չեն աջակցում քաղաքական ուժերին և չեն իրականացնում քարոզչություն կամ հակաքարոզչություն։

Կազմակերպությունները, ըստ փոփոխության, պարտավոր են հրապարակել իրենց տարեկան հաշվետվությունը և բացահայտել դիտորդական առաքելության ֆինանսավորման աղբյուրներն ու չափերը։ Դրանց փոփոխության դեպքում նրանք պարտավորվելու են ծանուցել այդ մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովին։ Նախագծով սահմանվում է նաև արգելք՝ դիտորդների և կազմակերպությունների կողմից թեկնածուների կամ կուսակցությունների վերաբերյալ հրապարակային դիրքորոշումների մասով։

Նախագծով քարոզչության կամ հակաքարոզչության դեպքում դիտորդին կարող են հեռացնել տեղամասից կամ նիստից, խախտումների դեպքում՝ դիտորդի տվյալները հեռացնել հավատարմագրված ցուցակից, կազմակերպության հավատարմագրման ուժը կորցրած ճանաչել։

Բացի այդ, ԿԸՀ-ն իրավասու է մերժել կամ չեղարկել հավատարմագրումը, եթե կազմակերպության անվանումը, գործունեությունը կամ կառավարման մարմնի կազմը կապ ունի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի հետ։ Ջուլհակյանը հավելել է, որ ԿԸՀ-ն կարող է մերժել կամ չեղարկել հավատարմագրումը, եթե կազմակերպությունը քարոզչություն ու հակաքարոզչություն է իրականացրել։

Նա հստակեցրել է, որ օրենքը հետադարձ ուժ չի ունենալու։ Այսինքն՝ կազմակերպությունները կամ դրանց անդամները չեն մերժվի միայն այն պատճառով, որ օրենքի ընդունումից առաջ, օրինակ, քարոզչական կամ հակաքարոզչական, որևէ ուժի վերաբերյալ կարծիք են արտահայտել։ Նա հստակեցրել է, որ օրենքի՝ քաղաքականապես չեզոք լինելու և մյուս պահանջները կտարածվեն այն պահից սկսած, երբ դիտորդը կհավատարմագրվի։ Նա հավելել է, որ նոր կարգավորումներով մեկ դիտորդի կողմից խախտումների դեպքում սանկցիաները հենց նրա մասով կիրառելի կլինեն։ Նրա խոսքով՝ գործող կարգավորումներով այդ հնարավորությունը ԿԸՀ-ն չունի կամ շատ լղոզված է։

Նախագիծը ՔՊ-ն հրատապության կարգով է քննարկում, երկրորդ ընթերցմամբ այն կքննարկեն այսօր՝ հունվարի 23-ին։

Ավելի ուշ նախագծի լրամշակված տարբերակը ՔՊ-ն արտահերթ նիստով քննարկեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում։ Այդ նիստում Ջուլհակյանը տեղեկացրեց, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարվել է մեկ փոփոխություն:

Առաջարկվել է հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ և լրացումներ կատարել ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 3 օր առաջ, բացառությամբ այն դեպքի, երբ Հայաստանում գրանցված հասարակական կազմակերպության կամ հիմնադրամի հավատարմագրված դիտորդների ցանկը լրացվում է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձով, որը կարող է իրականացվել ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 15 օր առաջ:

Հանձնաժողովի նիստի ավարտից հետո ԱԺ-ն 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ընտրություններին դիտորդների չեզոքությունը երաշխավորելու նախագիծը։

2025-ի նոյեմբերի 15-ին ԿԸՀ-ն քննարկել էր «Անկախ դիտորդ» դաշինքի լիազոր ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի ներկայացրած դիմումները։ Իոաննիսյանը պահանջել էր Վաղարշապատ համայնքի ընտրություններում որպես տեղական դիտորդներ գրանցված «Պառլամենտարիզմի միջազգային կենտրոն», «Հայաքվե» և «Իրավունքի և արդարության կենտրոն Թաթոյան» դիտորդական առաքելությունների գրանցումներն ուժը կորցրած ճանաչել։ ԿԸՀ-ն մերժել էր Իոաննիսյանի դիմումների հիման վրա վարչական վարույթի հարուցումը։

Նյութը թարմացվել է 17։55-ին։

telegram
Tags: ԱԺդիտորդներՆախագիծՔՊ

Հարակից հրապարակումներ

Նարեկ Կարապետյանի նոր մեղադրանքը վերաբերում է Ալիկ Ալեքսանյանի գործին. Վարդևանյան

Վարդևանյանը Կարապետյանի գործով ԿԸՀ-ի վարքագիծն անվանել է քաղաքական թատրոն

22 Հուլիս 2026 14:37

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) երկրորդ օրն է քննարկում «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և...

Էդգար Ղազարյանի ճեպազրույցը (ուղիղ)

Էդգար Ղազարյանի ճեպազրույցը (ուղիղ)

22 Հուլիս 2026 14:01

Ծառուկյանի հարցը միջազգային կոնֆլիկտի են բերել․ Աբովյան

Ծառուկյանի հարցը միջազգային կոնֆլիկտի են բերել․ Աբովյան

22 Հուլիս 2026 13:25

ԿԸՀ-ն շարունակում է քննել Նարեկ Կարապետյանին առնչվող միջնորդությունը (ուղիղ)

ԿԸՀ-ն շարունակում է քննել Նարեկ Կարապետյանին առնչվող միջնորդությունը (ուղիղ)

22 Հուլիս 2026 13:00

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

22 Հուլիս 2026 12:51

«Ուժեղ Հայաստան»-ը Լոռու երեք գյուղի շուրջ 40 մլն դրամ արժողությամբ կոմբայն է նվիրել

«Ուժեղ Հայաստան»-ը Լոռու երեք գյուղի շուրջ 40 մլն դրամ արժողությամբ կոմբայն է նվիրել

22 Հուլիս 2026 00:25

«Ուժեղ Հայաստան» դաշինքը Լոռու մարզի բնակիչներին նոր հացահատիկային կոմբայն է նվիրել, հայտարարել է դաշինքի ընտրական ցուցակի առաջին համարի պատգամավորի թեկնածու...

Load More
Xosum
  • Լուրեր
Нарек Карапетян заявил о крайне негативном отношении к предвыборным взяткам

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելուն

22 Հուլիս 2026 15:00
Նարեկ Կարապետյանի նոր մեղադրանքը վերաբերում է Ալիկ Ալեքսանյանի գործին. Վարդևանյան

Վարդևանյանը Կարապետյանի գործով ԿԸՀ-ի վարքագիծն անվանել է քաղաքական թատրոն

22 Հուլիս 2026 14:37
ՊՆ զորամասում զինծառայող Նարեկ Թորոսյանը մինչև մահանալը ծեծի է ենթարկվել. ԶԼՄ

ՊՆ զորամասում զինծառայող Նարեկ Թորոսյանը մինչև մահանալը ծեծի է ենթարկվել. ԶԼՄ

22 Հուլիս 2026 14:16
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը (ուղիղ)

Էդգար Ղազարյանի ճեպազրույցը (ուղիղ)

22 Հուլիս 2026 14:01
«Սարգիս Կարապետյան» հիմնադրամը հրապարակել է 100 լավագույն ուսանողների ցանկը

«Սարգիս Կարապետյան» հիմնադրամը հրապարակել է 100 լավագույն ուսանողների ցանկը

22 Հուլիս 2026 14:00
Ծառուկյանի հարցը միջազգային կոնֆլիկտի են բերել․ Աբովյան

Ծառուկյանի հարցը միջազգային կոնֆլիկտի են բերել․ Աբովյան

22 Հուլիս 2026 13:25
ԿԸՀ-ն շարունակում է քննել Նարեկ Կարապետյանին առնչվող միջնորդությունը (ուղիղ)

ԿԸՀ-ն շարունակում է քննել Նարեկ Կարապետյանին առնչվող միջնորդությունը (ուղիղ)

22 Հուլիս 2026 13:00
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

22 Հուլիս 2026 12:51
Առողջության ապահովագրության հիմնադրամն ամփոփել է առաջին կիսամյակը (ուղիղ)

Առողջության ապահովագրության հիմնադրամն ամփոփել է առաջին կիսամյակը (ուղիղ)

22 Հուլիս 2026 12:03
Ֆրանսիան արգելել է մինչև 15 տարեկանների մուտքը սոցիալական ցանցեր

Ֆրանսիան արգելել է մինչև 15 տարեկանների մուտքը սոցիալական ցանցեր

22 Հուլիս 2026 11:26
Շարունակվում է Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը (ուղիղ)

Շարունակվում է Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը (ուղիղ)

22 Հուլիս 2026 11:20
Սիրանուշ Սահակյանը Ռուբեն Վարդանյանի գործով կդիմի ՄԻԵԴ

Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ

22 Հուլիս 2026 11:08
Ծառուկյանին 2-րդ օրն են հարցաքննում ՔԿ-ում

Ծառուկյանին 2-րդ օրն են հարցաքննում ՔԿ-ում

22 Հուլիս 2026 11:02
OpenAI-ը պայմանագիր է կնքել Պենտագոնի հետ՝ ԱՄՆ ռազմական կարիքների համար ԱԻ գործիքներ տրամադրելու համար

Իրանում պատերազմն ԱՄՆ-ի համար արդեն արժեցել է 37,5 միլիարդ դոլար. Պենտագոն

22 Հուլիս 2026 09:32
Минздрав разъяснил порядок получения арцахцами медпомощи в Армении в рамках госзаказа

Wildberries-ն էվակուացրել է Կրասնոդարի և Նևիննոմիսկի իր լոգիստիկ կենտրոնները

22 Հուլիս 2026 09:09
ՀԷՑ-ը հայտնել է մայիսի 19-ին ՀՀ-ում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 22-ին էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

22 Հուլիս 2026 08:07

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 22-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

22 Հուլիս 2026 08:03
Եղանակը Հայաստանում և Արցախում օգոստոսի 12-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 22-ին

22 Հուլիս 2026 07:35
Կարեն Կարագուլյանը կնկարահանվի Մեթյու Մակքոնահիի մասնակցությամբ Netflix-ի նոր ֆիլմում

Կարեն Կարագուլյանը կնկարահանվի Մեթյու Մակքոնահիի մասնակցությամբ Netflix-ի նոր ֆիլմում

22 Հուլիս 2026 00:54
В Баку на «суде» против пленных Ишханян и Бабаян заявили о непризнании вины

Հայ գերիների գործով Բաքվի վերաքննիչ դատարանում ելույթ են ունեցել դատախազները

22 Հուլիս 2026 00:50
«Ուժեղ Հայաստան»-ը Լոռու երեք գյուղի շուրջ 40 մլն դրամ արժողությամբ կոմբայն է նվիրել

«Ուժեղ Հայաստան»-ը Լոռու երեք գյուղի շուրջ 40 մլն դրամ արժողությամբ կոմբայն է նվիրել

22 Հուլիս 2026 00:25
ՉԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Շեմրոկ Ռովերս»-ին

ՉԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Շեմրոկ Ռովերս»-ին

21 Հուլիս 2026 23:38
Երևանի Նազարբեկյան թաղամասում այրվում է խոտածածկույթ․ ՆԳՆ

Երևանի Նազարբեկյան թաղամասում այրվում է խոտածածկույթ․ ՆԳՆ

21 Հուլիս 2026 23:02
Ձգտելու ենք հասնել ՌԴ սահմանափակումների վերացմանը․ Կարապետյան

ԿԿՀ-ն Սամվել Կարապետյանին տուգանել է հայտարարագիր չներկայացնելու համար

21 Հուլիս 2026 22:33
ЦИК разрешил уголовное преследование против Андраника Теваняна и лишение его свободы

Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր․ «Մայր Հայաստան»

21 Հուլիս 2026 21:56
СК возбудил дело после смерти военнослужащего в воинской части

ՔԿ-ն հայտնել է ՊՆ զորամասերից մեկի զինծառայողի մահվան մասին

21 Հուլիս 2026 21:42
Հայաստանի բասկետբոլի Մ18 հավաքականը հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

Հայաստանի բասկետբոլի Մ18 հավաքականը հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

21 Հուլիս 2026 21:01
Հրաձիգ Աիդա Ազատյանը դարձել է երիտասարդների ԱԱ-ի հաղթող

Հրաձիգ Աիդա Ազատյանը դարձել է երիտասարդների ԱԱ-ի հաղթող

21 Հուլիս 2026 20:36
Քաղաքական պրոցեսների վրա չեն կարող ազդել իրավական գործընթացները․ Աբրահամյան

Քաղաքական պրոցեսների վրա չեն կարող ազդել իրավական գործընթացները․ Աբրահամյան

21 Հուլիս 2026 20:12
Նարեկ Կարապետյանի նոր մեղադրանքը վերաբերում է Ալիկ Ալեքսանյանի գործին. Վարդևանյան

Նարեկ Կարապետյանի նոր մեղադրանքը վերաբերում է Ալիկ Ալեքսանյանի գործին. Վարդևանյան

21 Հուլիս 2026 19:57
Нарек Карапетян заявил о крайне негативном отношении к предвыборным взяткам
Իրավունք

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելուն

22 Հուլիս 2026 15:00

ԿԸՀ-ն, քննելով «Ուժեղ Հայաստան» դաշինքի 1-ին համար Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելու հարցի վերաբերյալ հարցը, համաձայնություն է տվել, ԿԸՀ-ի շենքի մոտ...

Read moreDetails
Նարեկ Կարապետյանի նոր մեղադրանքը վերաբերում է Ալիկ Ալեքսանյանի գործին. Վարդևանյան
Քաղաքականություն

Վարդևանյանը Կարապետյանի գործով ԿԸՀ-ի վարքագիծն անվանել է քաղաքական թատրոն

22 Հուլիս 2026 14:37

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) երկրորդ օրն է քննարկում «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ