Մահացել է Valentino նորաձևության տան հիմնադիր Վալենտինո Գարավանին, հայտնել է La Repubblica թերթը։ Գարավանին 93 տարեկան էր։
Նա Valentino-ն հիմնադրել է Ջանկառլո Ջամետիի հետ 1960-ականների սկզբին։ Նորաձևության տան դիզայներական հագուստները կրել են Էլիզաբեթ Թեյլորը, Օդրի Հեփբերնը, Ժակլին Քենեդին, Ջուլիա Ռոբերտսը և ուրիշներ։
Մի քանի անգամ փոխվել են Valentino ապրանքանիշի տերերը. 2012 թվականից ի վեր այն պատկանում է կատարական Mayhoola ներդրումային խմբին: Վալենտինոն և Ջամետին լքել էին նորաձևության տունը 2007 թվականին և վերջին տարիներին կենտրոնացել նորաձևությանը և արվեստին նվիրված իրենց հիմնադրամի վրա:





































