Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային իրավիճակը և Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ ԶԼՄ-ների՝ քննարկվել են նաև Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ համագործակցության ներկա վիճակը և զարգացման հեռանկարները։
Նշվում է, որ կողմերը գնահատել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի և վստահության ամրապնդման միջոցառումների շրջանակներում ձեռնարկված քայլերը։ Ընդգծվել է Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման նախաձեռնության (TRIPP) իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքի կարևորությունը։
Ըստ պետդեպարտամենտի՝ Ռուբիոն գովել է Ադրբեջանի կառավարության կողմից Հայաստան վառելիքի մատակարարումները։ Պետքարտուղարը և Արտաքին գործերի նախարարն անդրադարձել են Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և բարգավաճման հետագա առաջխաղացմանն ուղղված վստահության ամրապնդման այլ միջոցառումներին և դրական գնահատել ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններում դրական զարգացումները։
2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP տրանսպորտային երթուղի:
Երևանն ու Վաշինգտոնը հունվարի 14-ին հայտնել էին, որ մեկնարկում է TRIPP նախագիծը, որով ԱՄՆ-ն ստանում է Հայաստանի տարանցիկ ուղիների վերահսկիչ փաթեթը:






































